Շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ, որ պաշտոնից հեռանում է ԱԱԾ պետական պահպանության ծառայության կամ պարզապես բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորների ծառայության ղեկավար Գրիգորի Հայրապետովը: Հայրապետովը դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանից համակարգում է, եղել է Տեր-Պետրոսյանի թիկնազորում, հետո ավագ թիկնապահի կարգավիճակ ստացել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիկնազորերում: Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը նրան նշանակեց թիկնազորային ծառայության ղեկավարի պաշտոնում, հեռացնելով Հրաչյա Հարությունյանին՝ Կրակեմ Հրաչին: Եվ ահա, մոտ մեկուկես տարի անց հեռանում է Գրիգորի Հայրապետովը, որը, փաստորեն, ուժային բլոկում երրորդ հեռացված պաշտոնյան է՝ ԱԱԾ պետից և ոստիկանապետից հետո:
Բայց հայտնի չէ, կապ կա՞ այդ հեռացումների միջև, թե՞ ոչ: Համենայնդեպս, եղել է որոշակի տարածություն՝ ԱԱԾ և ոստիկանապետի փոփոխությունների, որ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավարի պաշտոնանկության միջև, հետևաբար, ալիքը անկասկած նույնը չէ, իսկ խո՞րքը: Այդ առումով շրջանառվող վարկածները տարբեր են, սակայն հատկանշական է, որ ինքը Հայրապետովը չի արել որևէ քաղաքական հայտարարություն և առավել ևս դեմարշ:
Փոխարենը, արդեն շաբաթվա վերջին քաղաքական հայտարարությամբ հրաժեշտ տվեց իհարկե ոչ ուժային, բայց նաև ոչ պակաս կարևոր բլոկի՝ քաղաքաշինական բլոկի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, որին թերևս հնարավոր է համարել հետհեղափոխական արդյունավետ պաշտոնյաներից մեկը: Պետրոսյանը ոչ միայն լուռ չի հեռացել, այլ հայտարարել է, որ այլևս չէր կարող հանդուրժել ոլորտում կոռուպցիոն ռիսկերով թայֆայականությունը: Սա լրջագույն հայտարարություն է, հատկապես նկատի ունենալով, որ Պետրոսյանը նաև չի թաքցրել Քաղաքաշինական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի և նախկին ղեկավար, ներկայումս Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի հետ հակասությունն ու ոլորտում քաղաքականությունը որակել դիլետանտիզմ: Ինչ պատասխան են ստանալու այդ մեղադրանքները, դեռ կտեսնեք:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում