Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Սահակյան. «Գործադիրը հետևողականորեն ամեն ինչ անում է, որ դատական իշխանությանը ենթարկեցնի իրեն». «Փաստ»

Հոկտեմբեր 19,2019 10:56

Փաստաբան Լուսինե Սահակյանի եզրահանգումն է, որը խոսելով Սահմանադրական դատարանի նախագահի, նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող գործողություններից, ավելի վաղ ժամանակահատվածում տեղի ունեցած օրինակները զուգորդում է այսօրվա իրողությունների հետ:

«Սա ճնշում չէ մեկ դատավորի նկատմամբ:

Հիշենք, որ միայն այդ դատավորի նկատմամբ չէ, որ ճնշում էր սկսվել:

Մենք տեսնում ենք, որ գործադիրը հետևողականորեն ամեն ինչ անում է, որ դատական իշխանությանը ենթարկեցնի իրեն: Իսկ այն դեպքերում, երբ դատավորներն ընդդիմանում են, ճնշումները շատ ավելի խիստ են լինում:

ՍԴ-ի առումով նախ տեսանք, որ ներկայացվեց մի դրույթ, ըստ որի՝ Բարձր դատարանի դատավորներին առաջարկվում է ժամանակից շուտ դատավորի պաշտոնը թողնելուց հետո պահպանել աշխատավարձը:

Տեսան, որ սա չստացվեց, և սկսվեցին ճնշումներ, որոնք հետևողականորեն մեծ թափ են ստանում: Այդ ամենի հետևանքով այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ արդեն կա հարուցված քրեական գործ:

Իսկ ամենասարսափելին այն է, որ արդեն ճնշումներ են սկսվել ընտանիքի անդամների նկատմամբ: Սա անթույլատրելի է:

Ցանկացած դեպքում, անկախ նրանից՝ դատական իշխանությունը մեզ դուր է գալիս, թե՝ ոչ, պետք է հասկանալ, որ գործադիրն իրավունք չունի ճնշում գործադրել դատական իշխանության վրա:

Եթե հասարակությունը լռի, ու գործադիր իշխանությունը կարողանա դատական իշխանությանը ենթարկեցնել իրեն, եթե մենք չկարողանանք իշխանությունների տարանջատման սկզբունքն ապահովել, ապա պետության համար շատ լուրջ խնդիր է առաջանալու»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Լ. Սահակյանը՝ ընդգծելով, որ գործ ունենք ոչ թե անձերով պայմանավորված հարցի, այլ պետության ապագային առնչվող խնդրի հետ:

«Մեր պետության ապագայի մասին մտածո՞ւմ ենք, թե՞ ոչ: Խնդիրը սա է:

Եթե այս ամենը հիմա չկանխվի, և գործադիրն իրեն ենթարկեցնի թեկուզ մեկ դատավորի, ապա դրանով իսկ ենթարկեցնելու է նաև մյուս դատավորներին:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031