Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե 1 տարի առաջ ասեին, որ հրաժարական պարտադրելու համար իշխանությունն այդ անձի դեռահաս աղջիկներին կանչելու է ԱԱԾ, մենք դրան հաստատ չէինք հավատա. «Հրապարակ»

Հոկտեմբեր 19,2019 10:22

Առավել լավատեսները կարծում են, որ մեր երկիրը փոքր է եւ այդքան ռեսուրս չունի, որ նման լայնամասշտաբ ռեպրեսիաներ իրականացվեն՝ միջազգային հանրության եւ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Եվ պնդում են, որ 21-րդ դարի Հայաստանում 37 թիվ հնարավոր չէ։ Գուցե։ Բայց եթե մեզ մեկ տարի առաջ ասեին, որ ինչ-որ մեկի հրաժարականը պարտադրելու համար իշխանությունն այդ անձի դեռահաս աղջիկներին կանչելու է ԱԱԾ, մենք դրան հաստատ չէինք հավատա՝ համարելով, որ զրպարտում են մեր հեղափոխական իշխանություններին եւ ժողովրդի ծոցից ելած Նիկոլ Փաշինյանին։

Հիմա ակնհայտ է, որ իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու՝ իր նպատակներին հասնելու համար։ Եվ նրանք, ովքեր կդիմադրեն ու չեն կատարի այդ հրահանգները, կթողնեն պաշտոնները՝ ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարների նման։ Պաշտոնները կթողնեն նաեւ գրագետ ու նվիրյալ կադրերը՝ Կադաստրի պետի նման։ Ո՞վ է հաջորդը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031