Լրահոս
Թրամփը երդվեց
Օրվա լրահոսը

Սուրեն Գրիգորյան. «Այն մարդիկ, որ քննադատում են մեր ձախողված պրոցեսը՝ կխնդրեմ իրենք նայեն իրենց նախաձեռնած պրոցեսները ինչքանով են բերել իրենց ցանկացած արդյունքին». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 19,2019 09:30

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի կողմից ներկայացված դիմումը վարույթ չընդունելու մասին Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված որոշումն անհիմն է եւ որեւէ կապ չունի իրավական հիմնավորված ակտի հետ: Այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը:

-Նշվում է, որ երկշաբաթյա ժամկետի խախտում է եղել:

-Երկշաբաթյա ժամկետի հաշվարկման մեխանիզմը Սահմանադրական դատարանը բացարձակապես չի պատկերացրել, ինչի մասին վկայում են ՍԴ-ի գրած տեքստի որոշ հատվածներ: Մասնավորապես, չեն պատկերացրել, թե որն է ներկայացվում որպես էական կարգապահական խախտում: Որպես էական կարգապահական խախտում մեր կողմից ներկայացվել է մի արարք, որի մասին հայտնի է դարձել շատ ավելի ուշ: Ազգային ժողովը դիմել է երկու շաբաթվա ժամկետում այն պահից հետո, երբ իմացել է կարգապահական խախտման մասին: Տվյալ դեպքում կարգապահական խախտում է այն, որ ամբողջ վարույթի ընթացքում (խոսքը ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության մասին է, որին մասնակցել է նաեւ Հրայր Թովմասյանը-խմբ.) Հրայր Թովմասյանը չի բարձրաձայնել գործին մասնակցելու անհնարինության մասին: Նա այդ մասին չի բարձրաձայնել նաեւ Վահե Գրիգորյանի նամակից հետո, եւ այդ պայմաններում մասնակցել է որոշման կայացմանը (Քոչարյանի դիմումի վերաբերյալ-խմբ.): Վարույթն ավարտվել է սեպտեմբերի 6-ին: Այսինքն` այդ ամեն ինչը բացահայտվել է ոչ թե հունիսին (որովհետեւ առնվազն մենք ժամանակի մեքենա չունենք, որ ավելի շուտ իմանայինք), այլ սեպտեմբերի 6-ին հրապարակված որոշմամբ, որը մենք բացեցինք, կարդացինք ու տեսանք, որ պարոն Թովմասյանը մասնակցել է վարույթին: Էդ պահից սկսած երկու շաբաթյա ժամկետը միանշանակ պահպանված է: Սահմանադրական դատարանը չի հասկացել նաեւ, թե որոնք են էական կարգապահական խախտման հիմքերը: Սա պնդում եմ՝ ելնելով նրանից, որ հատուկ շեշտադրում է կատարել այն մտքի վրա, որ պարոն Թովմասյանի միայն դատավոր դառնալուց հետո արած գործողությունները կարող են դիտարկվել: Մինչդեռ էն գործողությունները, որոնք մենք էական կարգապահական խախտումներ ենք որակում՝ միանշանակորեն դրանից հետո են տեղի ունեցել, բոլորովին վերջերս: Ես ոնց հասկանում եմ՝ Սահմանադրական դատարանը տպավորություն է ստեղծում, որ իրենք կարծել են, թե էական կարգապահական խախտում է դիտարկվում Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ պարոն Թովմասյանի միջեւ կապը, պարոն Քոչարյանի եւ նրա պաշտպանի հետ կապը, որը մի քանի անգամ էլ ուղիղ տեքստով հերքել եմ: Եթե էդքանից հետո էլ պարզ չի՝ ուրեմն ի՞նչ ասեմ: Հետեւաբար չկա ժամկետի խախտում:

 

Նկատենք, որ հատկապես Սահմանադրական դատարանի կողմից ԱԺ դիմումը վարույթ չընդունելու վերաբերյալ հիմնավորումների հրապարակումից հետո կարծիքներ են հնչում, որ Ազգային ժողովի նախաձեռնությունը ի սկզբանե ձախողված նախաձեռնություն էր: ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն, օրինակ, օրերս հայտարարեց, որ ԱԺ-ն իր այս քայլով մազաչափ անգամ չի մոտեցել սահմանադրական ճգնաժամի հաղթահարմանը:

Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն էլ այդ դիմումի վերաբերյալ ասաց. «Ես կարծում եմ՝ դա ոչնչով չհիմնավորված մի նախաձեռնություն էր, որի հետեւանքները եւ արդյունքները նախապես կանխատեսելի էին: Ակնհայտ է, որ ՍԴ-ն, որը մեր երկրում լեգիտիմ մարմին չի հանդիսանում՝ ծաղրելու էր լեգիտիմ ընտրված Ազգային ժողովին»:

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի հնչող տեսակետների մասին, որ ընտրված ճանապարհը ճիշտ չէր եւ ի սկզբանե ձախողված էր՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց.

«Պետք է հասկանալ՝ ով ինչով է չափում ձախողումը: Կա իրավիճակ, որ որեւէ դատավորի վերաբերյալ կան կարծիքներ, որ ինքը անաչառ չի եղել կամ կասկածի տակ է դրվում, որ անաչառ է եղել: Նա դրա վերաբերյալ չի բարձրաձայնում: Ազգային ժողովը դա համարում է էական կարգապահական խախտում եւ անընդունելի: Եթե նախագիծը չափվում է Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմամբ կամ չդադարեցմամբ՝ ես ինքնին մերժում եմ նման չափումը: Եթե այդպես նայենք՝ այն մարդիկ, որ քննադատում են մեր ձախողված պրոցեսը՝ կխնդրեմ իրենք նայեն իրենց նախաձեռնած պրոցեսները ինչքանով են բերել իրենց ցանկացած արդյունքին: Ինձ համար ցանկալի արդյունք է ոչ թե Հրայր Թովմասյանի՝ որպես անձի հեռացումը, ինձ համար ցանկալի արդյունք է Սահմանադրական դատարանի ցանկացած դատավորի Սահմանադրական դատարանում չլինելը, ում անաչառության վերաբերյալ լինում են կասկածներ, բայց ինքը դրա մասին չի բարձրաձայնում, գործեր է քննում, որոշում է կայացնում: Կապ չունի էդ մարդու անունը Հրայր Թովմասյան է, թե այլ անուն ունի:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031