Ասել, որ ես Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդաշարի երկրպագուն էի, խիստ չափազանցություն կլիներ: Հարցազրույցի այն ոճը, երբ լրագրողն ավելի շատ է խոսում, քան նրա հյուրը, եւ երբ իր գրեթե ամեն մի հարցով դիրքորոշում է հայտնում (այն էլ որպես կանոն՝ շեշտադրված եւ ագրեսիվ տոնայնությամբ)՝ այդ մոտեցումն ինձ խորթ է: Համաձայն եմ նաեւ, որ վերջին շրջանում այդ հաղորդաշարը կրում էր ընդգծված քարոզչական բնույթ, եւ այդ քարոզչությունը հակաիշխանական էր:
Բայց ցավում եմ, որ այդ հաղորդաշարը փակվեց: Ինչպես ցավում էի, երբ 90-ականների կեսերին փակվեցին դաշնակցական թերթերը, իսկ հրատարակչությունը մերժում էր տպագրել «Գոլոս Արմենիի» թերթը, երբ 90-ականների վերջին-2000-ականների սկզբին իշխանությունը արշավ էր ծավալում «Օրագիր», իսկ այնուհետեւ «Հայկական ժամանակ» թերթերի դեմ: Իմ այս դիրքորոշումը ես արտահայտում էի այն ժամանակ, երբ տեղի էին ունենում այդ իրադարձությունները, արտահայտում եմ նաեւ հիմա, երբ տեղի են ունենում նմանատիպ իրադարձություններ:
Հեշտ է աջակցություն հայտնել մարդկանց, որոնց համակրում ես, որոնց համոզմունքները կիսում ես, որոնք ապրում եւ աշխատում են մոտավորապես այնպես, ինչպես որ դու ես ապրում եւ աշխատում: Շատ ավելի դժվար է դա անել, երբ անձնապես որեւէ համակրանք չունես մարդկանց հանդեպ, երբ նրանց հայացքները եւ գործելաոճը քեզ դուր չեն գալիս: Բայց առանց դրա չկա ժողովրդավարական հասարակարգ՝ անկախ նրանից, թե ինչպիսի եվրոպական կոնվենցիաներ է ստորագրել քո երկիրը: Հայաստանը կարող է զարգանալ միայն կատարյալ ազատության պայմաններում՝ քաղաքական, տնտեսական, հավաքների, խոսքի: Եթե դու տարածում ես ազատության իրավունքը միայն «յուրայինների» վրա, իսկ «օտարներն», ըստ քեզ, չեն կարող օգտվել այդ իրավունքից, դա բերում է հենց այն իրավիճակին, որը կար Հայաստանում վերջին 28 տարիների ընթացքում:
Արդյո՞ք իրավիճակը փոխվել է հեղափոխությունից հետո: Եվ այո, եւ՝ ոչ: Կենտրոնացված, համակարգված ճնշում քաղաքական եւ հատկապես տնտեսական ոլորտներում այլեւս չկա: Այստեղ խնդիրները կարող են հաղթահարվել, եթե իշխանությունն ունենա առաջ շարժվելու ռազմավարություն, տեսլական: Խոսքի ազատության բնագավառում իրավիճակն ավելի բարդ է այնքանով, որ զանգվածների աջակցությամբ ձեւավորված իշխանությունը հիմնվում է այդ զանգվածների տրամադրության վրա: Իսկ «Պողոսների» (οχλος-ի՝ ամբոխի) տրամադրությունը հետեւյալն է՝ «լավ են անում Հրայրի հորը եւ երեխաներին կագեբե են տանում», «լավ են անում Հրայրի քրոջ հաղորդումը փակում են»: Քաջալերողների այդպիսի որակի եւ քանակի պարագայում դժվար չէ գլուխը կորցնել: Քաղաքական կամք է պետք:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մեկ խոսքով ափսոս,որ Մովսես Գորգիսյանի երազած Հայաստանը վաղն էլ չի գալու….
Պարոն Աբրահամյան իրականում ժողովրդի մեծամասնությունը տենց չի ասում։
Մեծամասնությանը էտ հարցը ուղղակի չի հետաքրքրում։ Նույն ձև ինչ լոուքոստերի մտնելն էլ չի հետաքրքրում, քանի որ մարդիկ շատ ավելի կարևոր հարցեր ունեն քան գնան Հռոմ Կոլիզեյը տեսնեն։
Իրականում կա ագրեսիվ մասսա, որ ամբողջ օրը ֆեյզբուկումա ու իրանց կարծիքը սղղացվումա որպես մեծամասնության կարծիք։ Ընդ որում էտ ֆեյբուկչիների մի 60տոկոսը Հայաստանից դուրս ապրող հայերն են, մի 25տոկոսնել տարբեր տաքուկ օֆիսներում շարիկ գլորողները։
Բա էն մնացած 15 տոկոսի մասին ի՞նչ կասեք: Արդյոք ովքեր են, ինչ շարիկներ են, Նիկոլը վկա, ֆեյք գլորողներն են։ 🙂
Համաձայն եմ ձեզ հետ, գաղափար անգամ չունեմ այդ հաղորդաշարի մասին, բայց փաստն արդեն մտածելու տեղիք է տալիս… ցավալի է երբ փաստերին փոխարինում է բռնությունը…իմ կարծիքով նախորդ անգամ մենք որպես պետություն չկայացանք այն օրից երբ Լ.Պետրոսյանը կեղծեց ընտրության արդյունքները և մենք բոլորս ազգովի Լռեցինք!!! Գուցե միամիտ եմ , բայց շատ ուզում եմ Նիկոլին հավատալ….
Գուցե միամիտ եմ , բայց շատ ուզում եմ Նիկոլին հավատալ
Այդ աստիճանի՞ էլ միամիտ: Ձեր հավատի առարկան վերջերս բացեիբաց հայտարարեց, որ Նիկոլի թիվը սկսվում է 1998 թվից: Դրանից առաջ իհարհե ամեն ինչ հոյակապ է եղել, ԼՏՊ-ն էլ ոչ մի ընտրություն չի կեղծել… Սպանություններ էլ չեն եղել, ալան-թալան, ֆլան-ֆստան… ստոր հերյուրանքներ են՝ մի խոսքով: 🙂
Ասա Է՜ Արամ ջան, իսկապես որ ահավոր շատ էր խոսում …
«լավ են անում Հրայրի հորը եւ երեխաներին կագեբե են տանում», իհարկե լավ չեն անում, բայց դա ուղղված է ընդամենը Հրայր Թովմասյանի “ղալլաթները” ապացուցելու համար: Եթե ինքը կեղտի մեջ թաղված լինելով, իրեն սուրբ է ներկայացնում, ապա պետք է նրա դիմակը պատռել և մեր պետության խորհրդանիշ հանդիսացող պաշտոնից շուտափույթ հեռացնել: Իսկ նրա հարազատներից որևէ մեկին զուր տեղն անհանգստացնել իհարկե չի կարելի, բայց ըստ ԱԱԾ հայտարարության լուրջ հիմքեր կան: Ես համոզված եմ, որ Հրայր Թովմասյանի անձնական շահին ուղղված օրինախախտումներից աննշան մասն է միայն ակնարկվում, ինքը դա շատ լավ գիտի, բայց շարունակում է համառել և չի հեռանում իր զավթած պաշտոնից….
Որքան էլ տարօրինակ է, բայց ով էլ լինի Հրայր Թովմասյանը, ինչ կեղտի մեջ էլ նա թաղված լինի անցյալում, հենց ժողովրդավարության տեսանկյունից ավելի ճիշտ կլինի, որ նա մնա իր պաշտոնում: Ուզում ենք անկախ սահմանադրական դատարան ունենալ՝ ահա ձեզ Հրայր Թովմասյան: Իսկական ժողովրդավար վարչապետը պետք է հաշտվեր այս մտքի հետ, այլ ոչ թե փորձեր ամեն կերպ նրան հեռացնել ու սեփական «հրայրով» փոխարինել: Ի՞նչ իմաստ ուներ մերժել Սերժին, եթե ՍԴ-ն նույն տիպի խաղալիք է լինելու արդեն Նիկոլի ձեռքում…
Կարեւոր խնդիրն այստեղ այն է, որ մենք սովոր չենք ոչ արժանապատիվ հաղթանակի, եւ ոչ էլ պարտության: Մեզ համար ,,ճիշտը,, հենց հաղթանակն է, ցանկացած միջոցով, այդ թվում՝ նաեւ ստորությամբ: Սակայն իդեալականը պետք է որ հակառակը լիներ՝ այսինքն հաղթանակողը ,,ճիշտն,, ու ,,ազնիվը,, պետք է լիներ: Իսկ պարտությունն ընդունելու կարողություն մենք կարծես ընդհանրապես չունենք: Առայժ միայն մի Սեռժ տեսանք, որը հրապարակորեն հայտարարեց՝ ,,ինքը սխալ է, իսկ հակառակորդը ճիշտ,,: Լավն էր թե վատն այդ մարդը, եթե այդ հարցը մի կողմ դնենք, սա պետականության մշակույթի մի հրաշալի օրինակ է: Կարծում եմ նաեւ, նրա այս քայլից հետո, նրանք ովքեր այս կամ այն չափով սույն հրամանատարի բանակում էին գտնվում եւ ազգասիրության ու պատվասիրություն զգացում ունեին, ուղղակի պարտավոր էին մեկ մարդու նման իրենց պատրաստակամությունը հայտնել ասպարեզից հեռանալու համար (որը միաժամանակ լիովին լեգիտիմ կդարձներ նրանց հետագա աշխատանքը նոր իշխանության մեջ): Այս օրինակը ես չեմ հնարել՝ այն չգրված օրենք է ԱՄՆ կառավարության համար: Փոխվեց պրեզիդենտը՝ բոլորը դնում են իրենց դիմումները, չնայած պարտավոր չեն այդ անելու որեւե օրենքով! Բայց ……. նրանք իրենք իրենց ,,ջենտլմեն,, են անվանում, իսկ մենք դեռ չենք էլ մտածել թե դրա տակ իրենք ինչ են հասկանում…