Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». Մասիսում ստերջացվել եւ տարածք է վերադարձվել 90 շուն

Հոկտեմբեր 18,2019 23:55

Սեպտեմբերից մինչեւ այս պահը Երեւանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքի արդյունքում Մասիս քաղաքում ստերջացվել է 90 թափառող շուն: Այս մասին Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծին հայտնեց ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Հարություն Առաքելյանը: «Ամիսներ առաջ Մասիսի քաղաքապետարանի հետ զրուցեցինք: Ցանկություն ունեին շների ստերջացման փոքրածավալ ծրագիր իրականացնել: Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր՝ շների սպանդին վերջ է դրվելու, Մասիսն էլ որոշեց հետեւել կոչին: Քաղաքապետարանը չուներ հնարավորություն ՀՈԱԿ կազմավորելու, ուստի որոշեց գործակցել մեր հետ: Գնումների ընթացակարգի համաձայն՝ մեզ պատվեր տրվեց: Մասիսի քաղաքապետարանը նախատեսել էր 90 թափառող կենդանի ստերջացնել, ինչն իրականացրինք՝ մեր երեւանյան աշխատանքի հետ համատեղ»,-տեղեկացրեց Հարություն Առաքելյանը:

Նրա փոխանցմամբ՝ 90 շները նաեւ պատվաստվել են եւ վերադարձվել Մասիսի քաղաքի այն տարածքներ, որտեղից  վերցվել են: Շները, ինչպես Երեւանի, այնպես էլ Մասիսի դեպքում ականջին կրում են գունավոր համարակալ: «Սա առաջին փուլն է. Մասիսի քաղաքապետարանը բավականին ոգեւորված է աշխատանքից եւ մտադիր է հաջորդ տարի եւս որոշակի քանակության շների ստերջացում նախաձեռնել: Սա կարեւոր է, որովհետեւ Երեւանից բացի մեկ այլ քաղաք պաշտոնապես ազդարարեց այդ գործընթացի սկիզբը: Էջմիածնում եւս ստերջացման ծրագիր է կատարվել, բայց որպես գնումների ընթացակարգով մրցույթի հայտարարման դեպք՝ սա առաջինն է»,-նշեց Հարություն Առաքելյանը:

Նա նաեւ փաստեց, որ ստերջացման նման ծրագրով հետաքրքրված են նաեւ Կոտայքի մարզի մի քանի քաղաքներ, Գյումրին, Վանաձորը, Արարատը. «Որոշ քաղաքների դեպքում ֆինանսական առումով դեռեւս հապաղում են, բայց, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի կնախաձեռնեն: Սա շատ ուրախալի է, որովհետեւ, թեեւ փոքր քանակության շներ են ստերջացվում, մարդկանց մոտ վերաբերմունք է փոխվել, մենք ինքներս դա արձանագրեցիք, երբ Մասիսում տարածքներ էինք վերադարձնում ստերջացված շներին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031