Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանն ասել է, որ չի մոռանա Թրամփի «անքաղաքավարի» նամակը

Հոկտեմբեր 18,2019 23:45

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի մոռանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ստացած նամակը, որը «քաղաքավարության հետ ոչ մի կապ չունի» և հավելել, որ այդ հարցն այժմ օրակարգում չէ:

«Իհարկե մենք չենք մոռացել Թրամփի նամակը, որը ոչ մի կապ չունի քաղաքավարության հետ: Բայց մեր փոխադարձ հարգանքը թույլ չի տալիս հարցը պահել օրակարգում: Մենք առաջնային նշանակություն չենք տալիս դրան: Բայց երբ ժամանակը գա, կարվի այն ամենը, ինչ պետք է»,-ասել է Էրդողանը Ստամբուլում ելույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ էր ուղարկել իր թուրք գործընկերոջը հոկտեմբերին 9-ին՝ Սիրիայում թուրքական ռազմական գործողության մեկնարկի օրը: Թրամփն Էրդողանին առաջարկել էր համաձայնության գալ Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ, հակառակ պարագայում ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը: Թրամփը նաև Էրդողանին խորհուրդ էր տվել հիմար չլինել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031