Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է իշխանությունը հիշել Գևորգ Կոստանյանին

Հոկտեմբեր 18,2019 23:07

Վերջերս մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ ՀՔԾ նյութեր է նախապատրաստում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքներ եվրոպական դատարանում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին մարտի մեկի գործով մեղադրանք առաջադրելու հնարավորության մասին։

Եթե հիշում եք, ամիսներ առաջ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ հավատում է Նիկոլ Փաշինյանի նպատակների անկեղծությանը և անուղղակիորեն ակնարկեց իր և Փաշինյանի սպասվող համագործակցության մասին։ Քննարկվում էր անգամ նրան Գլխավոր դատախազի պաշտոնին վերադարձնելու կամ ՀՀ քննչական կոմիտեն նրան վստահելու հնարավորության մասին, ինչը, սակայն, տեղի չունեցավ, և այսօր արդեն քննարկվում է նրան մեղադրանք առաջադրելու հնարավորության հարցը։

Ինչի՞ շուրջ համաձայնության չեն եկել Կոստանյանն ու իշխանությունը և ինչն է պատճառը, որ երբեմնի դաշնակցից հինգ պակաս անձն այսօր հայտնվել է իշխանության թիրախում։

ՀՀ Գլխավոր դատախազից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը լինելուց բացի` Գևորգ Կոստանյանը եղել է Սերժ Սարգսյանի օգնականը՝ իրավական հարցերով: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Կոստանյանին առաջարկվել է մարտի 1-ով ցուցմունք տալ Սերժ Սարգսյանի դեմ, որից հետո նա կստանձներ կարեւոր դեր նոր իշխանությանում: Սակայն իրավիճակի ամբողջ պարադոքսը կայանում է նրանում, որ քրեական գործում Սերժ Սարգսյանը ունի միայն վկայի կարգավիճակ, եւ իրավապահները, հավանաբար, պետք է ձգտեն գտնել մի մարդու, ով կհամաձայնի ցուցմունք տալ Երրորդ նախագահի դեմ։ Այս սխեման աշխատեց Արշակ Կարապետյանի պարագայում, որը, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, համաձայնել է ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ և ստանալ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը՝ հետագա առաջխաղացման պայմանով։

Պետք է ենթադրել, Կոստանյանը հրաժարվել է վկայություն տալ իր նախկին ղեկավարի դեմ, որի հետևանքով համագործակցությունը տապալվել է։

Սակայն, ըստ մեկ այլ վարկածի, Կոստանյանի դեմ քրեական գործ հարուցելու իշխանության որոշումը այնքան էլ կապված չէ նախկինում տեղի ունեցած իրադարձությունների հետ, այլ առավելապես պայմանավորված է առաջիկայում սպասվող քաղաքական թեժացումների հետ։

Բազմիցս հայտարարվել է, որ առաջիկայում Հայաստանում կձեւավորվի նոր, նախկին իշխանությունների հետ կապ անմիջական չունեցող լուրջ քաղաքական բևեռ, որտեղ կարևոր դերակատարում է ունենալու Գևորգ Կոստանյանը։ Մեզ հասած տեղեկություններով, ձեւավորվելիք բեւեռում նա համակարգելու է իշխանությունների՝ իրավապահ համակարգի գործունեությունը տեղական և միջազգային մակարդակներում ներկայացնելու գործընթացը: Բացառված չէ, որ քրեական գործի հարուցումը կապված է հենց այդ հանգամանքի հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031