ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է.
«Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատեւ կամ կարճատեւ տեսակցություն չի ստացել:
Այդ շրջանի մամուլին հետեւողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից:
Նրա մոտից ապօրինի կերպով առգրավվել են անգամ թուղթ ու գրիչը: Այլ մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում:
Կարդացեք նաև
Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի»:
Ահա ուրեմն խոստովանութիւն մը եւս որ Փաշինյանը, ի միջի այլոց այս նիւթին մէջ եւս, հիմնականօրէն մղուած է անձնական քէնի, ոխի եւ վրէժխնդրութեան մթին ու ճղճիմ զգացումներով, ի հեճուկս երկրին, պետութեան ու ազգին: (Իսկ այժմու կացութեան մէջ, զայն կոչելը էն վախտի «քաղաքական բանտարկյալ», մինչ խօսողն ել դեռ ԼՏՊի թափթփուկներից է, ոնց որ արդէն կատակ լինի…)
https://haytougchamlian.blog/
Յ.Գ. Իշխանութեան մէջ եւ շուրջը տեղաւորուած «սորոսականները», ոչինչ: Անոնք գոնէ արդիական շունչ մը կարող են բերել երկրին, եթէ չափի մէջ մնան: Սակայն վարչակարգին ծոցը տեղաւորուած ԼՏՊի մարդիկը, որեւէ պարագայի եւ որեւէ տեսանկիւնից, միայն ու բացառապէս, զուտ վնաս են. առաջին հերթին՝ հենց այժմու իշխանութեան համար: Օրինակի համար, իմքայլական պատգամաւոր Քոչարյանը շատ աւելի վնաս է բերում Փաշինյանին, քան թէ նոյն մականունով բանտարկեալը: Իսկ նրա խօսնակ Վլադիմիրը անհամեմատօրէն աւելի վտանգաւոր ու վնասաբեր է Փաշինյանին, համայն հայոց երկրին ու ազգին համար, քան թէ նոյն անունով որոշ նախագահ մը: