Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր հեղափոխությունը կիսատ կմնա, եթե քաղաքացին չազատագրվի».Արամ Մանուկյան

Հոկտեմբեր 18,2019 22:03

Այսօր «Կուսակցությունների մասին» օրենքի թեմայով ԱԺ լսումների ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն ասաց. «ՀՀ-ում տարիներ շարունակ կուսակցական համակարգը սպանվել է: ՀՀ-ում կուսակցությունների ինստիտուտ, ըստ էության, կուսակցությունների ինստիտուտի նկատմամբ վստահությունը, ըստ տարբեր սոցհարցումների, 2-5%-ի շրջակայքում է: Ոչ թե պետք է զարգացնել կուսակցությունների ինստիտուտը Հայաստանում, այլ պետք է ստեղծել այն»:

Նա խոսեց պետական ֆինանսավորման մասին՝ ասելով. «Մենք առաջարկում ենք քաղաքացիներին ընձեռել հնարավորություն, որ այցելելով հարկային կամ որեւէ այլ մարմին, կարողանան ինքնուրույն որոշել, թե իրենց վճարած հարկի 0.1 տոկոսը, կամ կարեւոր չի որքանը որ կուսակցությանն ուղղվի: Ի վերջո, կիմանանք, թե որ կուսակցությունը քանի իրական համակիր ունի, ոչ թե ստորագրություն հավաքեն: Եթե պարզվի, որ մի կուսակցություն 50-100 այդպիսի համակիր չունի, այդ կուսակցության գործունեությունը պետք է կասեցվի»:

Արձագանքելով Իոաննիսյանին՝ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը դիտողություն արեց՝ Հայաստանում կուսակցության համակարգ կա, այն մեռած չի, 30 տարի է՝ գործում է, ուրիշ բան, որ պետք է զարգացնել: Ըստ Արամ Մանուկյանի, երկրի ՀՆԱ 50%-ը գտնվում է 15 ընտանիքների ձեռքում աղքատությունը բարձր է, այսպիսի երկրում կուսակցական լայն ժողովրդավարական համակարգ դժվար է ակնկալել:

Արամ Մանուկյանն ասաց, որ քաղաքացուն պետք է ազատագրել ճնշումներից ու հնարավորություն տալ ընտրել գաղափարներ, ծրագրեր, քաղաքացուն սովորեցնել ընտրել ոչ թե մարդուն, այլ ծրագիրը, թե չէ Հայաստանում խոսում են՝ ես լավն եմ, հարուստ եմ, կբերեմ ասֆալտ, տուկի թել եւ այլն, բայց որպես երկրի զարգացման մոդել մեզ մոտ ներկայացնողները քիչ են. «Ցավում եմ, որ հեղափոխությունից հետո անգամ այս գաղափարը չաշխատեց ու խորհրդարանը չկարողացավ համամասնական դրույթն անցկացնել: Ձեր հեղափոխությունը կիսատ կմնա, եթե քաղաքացին չազատագրվի եւ առաջիկա ընտրությունները միանշանակ չանցկացվեն համամասնական համակարգով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031