Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը. այն կոտրված է մնացել 2.5 ժամ. «Փաստինֆո»

Հոկտեմբեր 18,2019 19:30

Ադրբեջանական հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։

Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Իր Ֆեյսբուքի էջում Վրթանեսյանը նաեւ տեղադրել է կոտրված կայքի սքրինը։

Հաքերները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջին տեղադրել են «Վալդայ» ակումբում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը, որը վերնագրված է. «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան» (Ալիևի հայտարարությունը համաժողովում)։

«Մոտավորապես 2.5 ժամ էջը կոտրած է եղել, հաքերների տեղադրած ադրբեջանական վիդեոն աշխատել է, տարածվել իրենց կայքերով»,- «Փաստինֆո»-ին ասաց Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ վարչապետի պաշտոնական կայքից «նորությունը» հեռացվել է մոտ 15 րոպե առաջ։

«Սա խոսում է անվտանգության լուրջ ռիսկերի  մասին, համապատասխան մարմինների ոչ պատշաճ աշխատանքի մասին,  որոնք պետք է ապահովեին պետական ամենակարեւոր կայքի անվտանգությունը»,-մտահոգություն հայտնեց ռազմական փորձագետը՝ հավելելով, ադրբեջանական հաքերները այնտեղ կարող էին տեղադրել, օրինակ` որևէ տեղեկություն հենց Նիկոլ Փաշինյանի անունից։

Այս պահին կայքը անխափան աշխատում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031