ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու, թուրքական ներխուժումը թույլ չտալու մի քանի տարբերակներն են ներկայացրել: Սեղանին դրված մարտավարություններից մեկով առաջարկվում էր սպառնալ Անկարային, որ Միացյալ Նահանգները Օսմանյան կայսրությունում միլիոնավոր հայերի և այլ էթնիկ խմբերի անդամների կոտորածները կճանաչի որպես ցեղասպանություն: Այս մասին գրում է Newsweek-ը՝ հղում անելով Ազգային անվտանգության խորհրդի իր աղբյուրին:
Պարբերականը ծավալուն անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային՝ նշելով, որ թեպետ ԱՄՆ-ի 50 նահանգներից 49-ը, բացառությամբ Միսսիսիպիի, ճանաչել են հայերի ցեղասպանությունը, բայց դաշնային մակարդակով որևէ օրենք չի ընդունվել: Չնայած այս հանգամանքին՝ հայերի ցեղասպանության ճանաչման հարցը մեծ թվով աջակիցներ ունի ԱՄՆ-ում, նույնիսկ շրջանառության մեջ է դրվել համապատասխան բանաձև՝ ասվում է հոդվածում:
Newsweek-ն անդրադարձել է նաև ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նրա կոչերին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Մեր երկրի իշխանավորները պետք է հայտարարությամբ հանդես գան և կոչ անեն բոլոր երկրներին Հայոց Ցեղասպանությունը ճանաշել-չճանաչելու հարցը իրենց քաղաքական նպատակների համար չօգտագործել ազդման գործիք…..