Բարսելոնայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը: Ցուցարարները մտադիր են փակել հիմնական ավտոճանապարհները, սպասվում է համընդհանուր գործադուլ:
Իրավիճակը քաղաքում մի քանի օր է, ինչ շարունակում է մնալ լարված: Ավելի վաղ ցուցարարները արգելափակել էին Բարսելոնայի օդանավակայանը, ոստիկանության և ցուցարարների միջև բախումներն այն աստիճան են սրվել, որ մեքենաների հրկիզման մի շարք դեպքեր են գրանցվել, կան հարյուրավոր տուժածներ:
Բացի այդ՝ հայտնի է դարձել նաև, որ Բելգիայի Թագավորության դատարանը Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին ազատության մեջ է թողել: Պուչդեմոնն ասել է, որ գտնվելու է բելգիական արդարադատության տրամադրության տակ:
Նշենք, որ Կատալոնիայում բողոքի ցույցերը սկսվել են երկուշաբթի այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը կատալոնացի 12 քաղաքական գործչի դատապարտել է 2017-ին անկախության անօրինական հանրաքվեին ներգրավված լինելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ