Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շադրեք Լուվիտան (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դիվանագետն իր ջանքերը կներդնի երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու ու ընդլայնելու ուղղությամբ: Նա դեսպանին և, ի դեմս նրա, Զամբիայի ժողովրդին շնորհավորել է նաև առաջիկա օրերին նշվող ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել երկու երկրների միջև փոխհարաբերությունների զարգացմանը՝ նշելով, որ տարբեր ոլորտներում առկա է գործակցության մեծ ներուժ:
Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ մասնավորապես նշելով տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, թանկարժեք քարերի մշակման, էներգետիկայի ոլորտները:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ