Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը անհանգստացած է Անկարայի դեմ «ապատեղեկատվության ալիքի» կապակցությամբ, որը վերջին օրերին նրա կարծիքով նկատվում է Վրաստանում:
«Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Սիրիայի հարցով որոշակի լարվածություն կա և զգում եմ, որ այդ լարվածության պատճառով Վրաստանում որոշակի անհանգստություն է նկատվում: Մենք նաև տեսնում ենք, որ վերջին 2-3 օրերին Վրաստանում Թուրքիայի դեմ ապատեղեկատվության մեծ ալիք է բարձրացել», –ասել է դեսպանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ «սուտ» տեղեկատվությունը վերաբերում է մասնավորապես Աջարիային և թուրք-վրացական հարաբերություններին: «Ուզում եմ ընդգծել, որ Թուրքիայի և Վրաստանի միջև ցամաքային և ծովային սահմանները ապառազմականացված են, որոշված: Այս համատեքստում մենք բախվում ենք այնպիսի սուտ տեղեկատվության, ինչպես օրինակ, որ 2021թ. լրանում է Կարսի պայմանագրի ստորագրման 100-ամյակը, ժամկետը սպառվում է և Թուրքիան իբրև թե ցանկանում է գրավել Աջարիան», -ասել է Յազգանը:
Դեսպանը նաև հերքել է տեղեկություններն այն մասին, որ Սիրիայում Թուրքիայի օպերացիայի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ