«Նիկոլ Փաշինյանի քայլերը ցույց են տալիս՝ բոլոր տեսակի բարոյական սահմանափակումները նրա համար վերացած են․ սրանից հետո այլևս չի լինի ոչ մի բարոյական սահման, չի լինի ոչ մի օրինական սահման։ Կլինի միայն Նիկոլ Փաշինյանի կամքը»․- ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսին։
Քաղաքագետի պնդմամբ` հանրային կարծիքի լուրջ մանիպուլյացիա կա, ինչը նաև միտված է վախի մթնոլորտ տարածելուն,- «Հեղափոխությունը եղավ, որ մարդիկ լավ ապրեն։ Հետո հայտարարվեց, որ լավ ապրելու համար պետք է արդարություն հաստատվի երկրում, հետո հայտարարվեց՝ արդարության համար պետք է Ռոբերտ Քոչարյանին նստեցնեն, հետո հայտարարվեց, որ Ռոբերտ Քոչարյանին նստեցնելու համար Հրայր Թովմասյանը պետք է դուրս գա ՍԴ նախագահի պաշտոնից։ Այսինքն` ազգային բոլոր ուժերը, որոնք ժամանակին միտված էին հեղափոխությանը, հիմա միտված են Հրայր Թովմասյանի դեմ»։
«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն անդրադառնալով Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կիրառվող գործողություններին, ասաց, որ հիմա շատերն այս ամենը համեմատում են 1937 թվականի ստալինյան դեպքերի հետ,- «Ժամանակին այդ «ստուկաչները» սովորական քաղաքացիներն էին, ռամիկներն էին, հարևանները․ այսօր մենք ունենք ստուկաչների ինստիտուտ՝ մատնագրեր գրողներ, որոնք ԱԺ պատգամավորներ են։ Կոնկրետ փաստ ունենք, որի հիման վրա հարուցված քրեական գործ կա։
Մենք ոչ թե մոտենում ենք 37 թվականին, այլ, ուղղակիորեն, մենք հատել ենք արդեն, հեռանում ենք դրանից ու գնալով ավելի վատ փուլ ենք մտնելու․ մենք շատ կարճ ժամանակ հետո Հայաստանում ունենալու ենք ամենաթողության հասնող իրավիճակ։ Դրա միակ պատասխանատուն, եկեք այսօրվանից ֆիքսենք, լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Մարդիկ փողոցում իրար հետ հարցեր են լուծելու․ մենք չունենք իրավապահ համակարգ, որը զբաղված լինի իր գործով։ Ոստիկանության քթի տակ վարչական շրջաններից մեկի բնակելի շենքի բակում տեղի է ունենում փոխհրաձգություն։ Հայաստանում զենքը դարձել է սովորական երևույթ․ ոստիկանի ձեռքից խլում են տաբելային զենքը՝ կրակում, սպանում են ոստիկանին: Սա Նիկոլ Փաշինյանի Հայաստանն է»։
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց. «Թող Նիկոլ Փաշինյանը պատրաստվի, որ բացի իրենից ու Աննա Հակոբյանից կոռուպցիայի համար հարցաքննվելու են նաև իր ծնողները և իր դուստրերը»:
Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ