Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ճնշվա՞ծ՝ ոչ, ինձ ճնշված չեմ զգում». Հրայր Թովմասյանի դուստր

Հոկտեմբեր 18,2019 16:34

«Ճնշվա՞ծ՝ ոչ, ինձ ճնշված չեմ զգում»,- քիչ առաջ ԱԱԾ շենքի առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հրայր Թովմասյանի դուստրը:

Նա նշեց, որ իրենք չեն ապրում պապիկի հետ՝ այն տանը, որտեղ երեկ այցելել էր ԱԱԾ-ն: Հայտնեց, որ չգիտի, թե կոնկրետ ինչի՞ համար են իրեն հրավիրել ԱԱԾ և մանրամասնեց. «Ծանուցագիր եմ ստացել. նշված չէ՝ ինչի համար են կանչել, որևէ պարզաբանում չեն տվել ինձ: Արդեն մեկ ժամ է քույրս ներսում է: Կոնկրետ ժամ չկա, պետք է քրոջիցս հետո մտնեմ»:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի իրենց ընտանիքի հետ կատարվողը, նա նշեց, որ չի ցանկանում գնահատական տալ, քանի որ բոլորի համար էլ ակնհայտ է:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հրայր Թովմասյանի դուստրն իրեն ճնշված զգո՞ւմ է, նա հավաստիացրեց, որ ոչ:

Մյուս հարցին՝ ի՞նչ է այս ամենի մասին մտածում իր հայրը՝ Հրայր Թովմասյանը, Հրայր Թովմասյանի դուստրը պատասխանեց. «Այդ թեմայով իր հետ չեմ խոսել, իր փոխարեն ասել չեմ կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031