Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի ավագ դուստրը հարցաքննվում է, կրտսերը սպասում է, որ իրեն ևս կանչեն հարցաքննության. Արփինե Հովհաննիսյան

Հոկտեմբեր 18,2019 15:45

«Քիչ առաջ տեղեկացա, որ Հրայր Թովմասյանի ավագ դուստրը գտնվում է ներսում՝ հարցաքննվում է, կրտսեր դուստրը սպասում է՝ մինչև քույրը դուրս կգա, որ իրեն էլ կանչեն հարցաքննության»,- ԱԱԾ շենքի դիմաց անցկացվող բողոքի ցույցին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Նա հավաստիացրեց՝ իրենց գործողություններն ուղղված չեն իշխանության դեմ. սա կապ չունի իշխանության դեմ կատարվողին, կամ այլախոհ լինելու հանգամանքի հետ. «Ինքնին այն փաստը, որ կանչել են Հրայր Թովմասյանի դուստրերին և ուսադիր ունեցող մարդկանց՝ ԱԱԾ-ի, մյուս իրավապահներին ստիպում են անցնել գծեր, ցույց է տալիս, որ արվում են բաներ, որ հանրության բարոյականությունից դուրս են: Այստեղ ոչ նախկին, ներկա կամ նույնիսկ հաջորդ իշխանության մասին չէ խոսքը»:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով այն փաստին, որ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Հրայր Թովմասյանի հայրական տուն, ասաց. «Չեմ կարծում, որ իշխանության յուրացման հանցանիշներ կարող են գտնել հայրական տան տանիքում: Ինչո՞ւ է նման զավեշտ տեղի ունեցել, ինչո՞ւ պիտի իմ երկրի ԱԱԾ-ն նման զավեշտի մեջ ներգրավվի»:

Լրագրողները հիշեցրին՝ իշխանության յուրացման մասին է խոսքը, քրեական գործ է հարուցված Ռուբեն Մելիքյանն արձագանքեց. «Գաղափարը ո՞րն է, որ Հրայր Թովմասյանը միաժամանակ եղել է պատգամավոր և ՍԴ անդա՞մ: Հարց՝ մարտի 2-ին, երբ նա ընտրվել է, դրանից հետո որևէ տեղ տեսե՞լ եք Հրայր Թովմասյան պատգամավորին: Նա մասնակցե՞լ է նիստերին, ելույթ ունեցե՞լ է որպես պատգամավոր, քվեարկե՞լ է: Զավեշտալի է նաև նրա համար, որ նույն բանը տեղի է ունեցել նաև մի քանի այլ անձանց հետ, որոնք, նշանակվել են նախարարներ, բայց նրանց հետ նման բան տեղի չի ունեցել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031