Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. Միայն պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանն ինքնուրույն է և չի ենթարկվում գործող իշխանությանը

Հոկտեմբեր 18,2019 15:28

Անկախի խնդրանքով Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը և նրա ընտանիքի նկատմամբ ԱԱԾ-ի կողմից իրականացվող գործողությունները:

-Դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 7-ին ես մամուլի միջոցով հայտարարել էի. «Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով, և մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական և կործանելու այն: Որոշողը դուք եք, սիրելի՛ ժողովուրդ»:

Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվողը ևս մեկ քայլ է այդ ճանապարհին:

Եկեք հիշենք, թե նախորդ տասնամյակներում որն էր մեր դժգոհությունը Սահմանադրական դատարանից. դժգոհությունն այն էր, որ ՍԴ-ն կախման մեջ էր գործող իշխանությունից և ընտրությունների ժամանակ վավերացնում էր իշխանության վերարտադրությունը: Հիմա ստեղծվել է մի աննախադեպ վիճակ, երբ մենք ունենք Սահմանադրական դատարան, որը գործում է տարանջատված, ինչպես Սահմանադրությունն է պահանջում, և առաջնորդվում է օրենքներով, ոչ թե իշխանության ցանկություններով: Հիմա ի՞նչ ենք ուզում, ուզում ենք փոխել դա և նորից բերել նախո՞րդ վիճակը: Միայն պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանն ինքնուրույն է և չի ենթարկվում գործող իշխանությանը:

-Սակայն որոշ շրջանակների կողմից հնչում է այն միտքը, որ Սահմանադրական դատարանը ոչ թե անկախ է, այլ դեռևս կախված է նախորդ իշխանություններից և սպասարկում է նրանց շահերը:

-Այս միտքն ուղղակի ծիծաղելի է, որովհետև չի կարող իշխանություն ունեցող որևէ մարմին ենթարկվել ինչ-որ մարդկանց, որոնք արդեն որևէ ազդեցություն չունեն, և որոնցից որևէ կախում գոյություն չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031