Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Այսօր ՍԴ-ն է, վաղը կլինի մամուլը, ոստիկանությունը. սթափվելու ժամանակն է»

Հոկտեմբեր 18,2019 15:06

«Չէի ուզենա վատատեսական բնորոշումներ տալ, բայց Հայաստանում իրավական ճանապարհով լուծումներն արագ ընթացք չեն կարողանում ապահովել՝ կասեցնելու համար իրավունքի գերակայության սկզբունքի գահավիժող ընթացը: Եթե մեկ բառով նկարագրելու լինեի, թե իրավունքի տեսանկյունից ինչ է կատարվում մեր երկրում, կանվանեի «գռեհիկ-երկակի ստանդարտների կիրառման քաղաքականություն»,-«Այլընտրանքային նախագծեր խումբ» հ/կ-ի եւ «Իմ Ձայնը» հ/կ-ի նախաձեռնած՝ «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ընթացքում այսօր հայտարարեց «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ նախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Երեսպաշտ կլինեի, եթե ասեի, որ երկակի ստանդարտները երբեւէ բացակայել են ՀՀ-ից եւ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում են դրանք առկա: Ոչ, դրանք եղել են եւ ինչ-որ առումով լեգիտիմացված կերպով մեր առօրյայում են՝ ներպետականից մինչեւ միջպետական հարաբերություններ: Բայց այն, ինչ կատարվում է այսօր, երկակի ստանդարտների կիրառման հիմքում մեկ պարզ կենցաղային բանաձեւ է՝ ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը կամ իշխանությունը եւ ինչ չի ուզում»,-շեշտեց Արփինե Հովհաննիսյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/439632033341203/

 

Նրա խոսքով. «Եթե դու անում ես իշխանության ուզածը, համապատասխանում ես բոլոր չափանիշներին՝ լավ իրավապաշտպան ես, տաղանդավոր անձ, փայլուն քաղաքական գործիչ, որը կատարում է իշխանության կամքը: Իսկ եթե չես կատարում, վատն ես, ռեժիմի ստրուկը, թալանչի եւ այլ ձեւակերպումներ»:

Արփինե Հովհաննիսյանը որպես օրինակ մի շարք հարցադրումներ արեց. «Գլխավոր դատախազը լա՞վն է…այո, որովհետեւ չի շեղվում իշխանության կամքից: Բարձրագույն դատական խորհուրդը լա՞վն է, այո, որովհետեւ կատարում է եւ անում այն հայտարարությունները, որոնք պետք են իշխանությանը: Լա՞վն է ՍԴ այս կամ այն անդամը եւ այսպես շարունակ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/609694082896789/

 

Արփինե Հովհաննիսյանը նշեց՝ դժվար է հավատալ եւ պատկերացնել, որ իր մտահոգությունները քիչ կապակցվածություն ունեն նրա հետ, որ ինքը նախորդ իշխանության ներկայացուցիչ է. «Իրական մտահոգության մասին է խոսքը: Երեւույթի մասին եմ ուզում խոսել, այլ ոչ թե անձանց: Այսօր ՍԴ-ն է, հաջորդ օրը կլինի մամուլը, ոստիկանությունը, անկախ փաստաբանները… չեմ ուզում, որ մենք արթնանանք այն ժամանակ, երբ հերթով՝ քայլ առ քայլ, (այս բառն էլ այլեւս չես ուզում օգտագործես), բոլորը թիրախավորվեն, բոլորի հանդեպ ոտնձգություն կկատարվի: Սթափվելու եւ զգոն լինելու ժամանակն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031