Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին: Նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ կապերը խորացնելու և ակտիվացնելու գործում:
Նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ և տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմամբ: Նա պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը՝ երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ