Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հրայր Թովմասյանը հպատակվեր իշխանությանը, արդյոք այս հետապնդումները կլինեի՞ն». Ավետիք Իշխանյան

Հոկտեմբեր 18,2019 13:55

«Մինչ օրս մերժել եմ հեռուստաեթերով հանդես գալու, քննարկումների մասնակցելու առաջարկները, որովհետեւ չեզոք եմ, չեմ ուզեցել քաղաքական ուժերի կողմից օգտագործվել: Բայց չդիմացա, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ սկսվեցին այս գործողություները եւ նրա քրոջ՝ Անժելա Թովմասյանի դեմ հարձակումները»,-«Այլընտրանքային նախագծեր խումբ» հ/կ-ի եւ «Իմ Ձայնը» հ/կ-ի նախաձեռնած՝ «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ընթացքում այսօր հայտարարեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հ/կ-ի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա շեշտեց. «Սա Հրայր Թովմասյանի անձի հարցը չէ: Երբ նա նախարար էր, իմ եւ նրա հարաբերությունները սրված են եղել, ես միշտ քննադատել եմ նրան, բայց հարցը դա չէ, այլ հետեւյալը. եթե Թովմասյանը հպատակվեր իշխանությանը, արդյոք այս հետապնդումները կլինեի՞ն: Իհարկե՝ ոչ: Պատկերացրեք, որ այսօրվա գլխավոր դատախազը որեւէ մեղադրանք չպաշտպաներ կամ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործ չհարուցեր: Հրայր Թովմասյանին երանի կտայիք, եթե համեմատեիք, թե ինչ վիճակում կհայտնվեր այդ դեպքում գլխավոր դատախազը: Այս ամենն անընդունելի է»:

https://www.facebook.com/aravot.am/videos/398228951107163/

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման շուրջ գործընթացի առնչությամբ Ավետիք Իշխանյանը նշեց, որ տեսել է անգամ «լավ են անում եւ պետք է գնդակահարեն» բովանդակությամբ գրառումներ. «Սա խոսում է այն մասին, որ վտանգավոր իրավիճակում ենք, որի առաջին ահազանգը եղավ, երբ պարզվեց, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը գրագող է, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցվեց:  Եթե նրանք կատարեին իշխանահաճո որոշում, իրավիճակն այլ կլիներ: Պատկերացնո՞ւմ եք, եթե ծանր հիվանդություններ ունեցող Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը դատավոր Մնացական Մարտիրոսյանը փոխի…»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031