Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի սպասեք, որ դա անի ձեր առաջնորդը». Լարիսա Ալավերդյանի կոչը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Հոկտեմբեր 18,2019 13:42

«Հիմա ի՞նչ է, հայհոյանքների դեմը չենք կարո՞ղ առնել: Հայհոյանքը որեւէ անձի հանդեպ ՀՀ-ի դեմ ուղղված հայհոյանք է: Եթե մենք կիրթ հասարակություն ենք, ուրեմն՝ այսօրվանից պետք է վերջ դնել այն երեւույթին, որն աղավաղում է ՀՀ-ի եւ հայ ժողովրդի պատկերը: Դիմում եմ ԱԺ բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով, որ օր առաջ արտահայտվեն եւ կոչ անեն վերջ դնել այս երեւույթին»,-«Այլընտրանքային նախագծեր խումբ» հ/կ-ի եւ «Իմ Ձայնը» հ/կ-ի նախաձեռնած՝ «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ընթացքում այսօր հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսման, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/477095072882989/

Նա խոսք հղեց հատկապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին. «Հորդորում եմ չսպասել, որ դա անի իրենց առաջնորդը: Մարդու իրավունքների ազատ արտահայտվելուն չխանգարելը ենթադրում է, որ պետք է լինի ազատ արտահայտվող անձ: Հիմա այդ երեւույթն արվում է հաճույքով, ցուցադրական եւ որպես դաստիարակություն՝ ուղղված հասարակությանը: Հանրային գիտակցությանն ուզում են սովորեցնել՝ այս ամենը կարող է տեղի ունենալ, որովհետեւ հեղափոխական անհրաժեշտություն է: Մինչդեռ համոզված եմ, որ եթե չդիմադրենք իրավունքների «հաճույքով» ոտնահարումներին, պետք է խոստովանենք, որ նախորդ երեսուն տարվա աշխատանքը չենք կարողանում գնահատել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031