Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ միասին Մեն կղզում գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Հոկտեմբեր 18,2019 12:51

Մեն կղզում շարունակվող FIDE Chess.com Grand Swiss 2019 մրցաշարի յոթերորդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 5,5 միավորով հավասարվեց առաջատար Ֆաբիանո Կարուանային եւ նրա հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մեր գրեթե բոլոր շախմատիստներն այս տուրում Բարելավեցին դիրքերը: Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը 4,5-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 14-րդ եւ 28-րդ հորիզոնականներում, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը 4,0-ական միավորով հարեւան են 48-րդ եւ 59-րդ տեղերում, Էլինա Դանիելյանը 3,0 միավորով բարձրացել է 120-րդ հորիզոնական, Սերգեյ Մովսիսյանը 140-րդն է, Կարեն Մովսիսյանը՝ 143-րդը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031