Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վեց ամիսներին ավելի քիչ ներդրումներ են եղել, քան անցյալ տարվա առաջին երեք ամիսներին. «Ազգ»

Հոկտեմբեր 18,2019 12:46
nerdrum

Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակման, այս տարվա առաջին կիսամսյակում ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազել են 30 մլրդ դրամով, իսկ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն, այդ նույն ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են 91,2 մլն դոլար :

Կենտրոնական բանկի հրապարակումից պարզ է դառնում, որ մասնավորապես այս տարվա առաջին եռամսյակում 34,6 մլն դոլար ներդրումների ցուցանիշը փոքր-ինչ բարելավվել է երկրորդ եռամսյակում եւ կազմել 56,6 մլն դոլար: Սակայն, համեմատելով հենց Նիկոլ Փաշինյանի կողմից բերված աղյուսակում նշված եւ մեր կողմից բերված տվյալների հետ, տեսնում ենք, որ այս ցուցանիշը ավելի ցածր է, քան նրա կառավարման ժամանակահատվածիՙ 2018 թ.-ի երրորդ եւ չորրորդ եռամսյակների ցուցանիշները:

Արդյունքում, այս տարվա առաջին եւ երկրորդ եռամսյակներիՙ այսինքն վեց ամիսների օտարերկրյա ներդրումների միացյալ ծավալըՙ 91,2 մլն դոլար, զիջում է անցյալ տարվա միայն առաջին եռամսյակիՙ երեք ամիսներին 94,4 մլն դոլար ներդրումների ծավալներին: Չխոսենք այն մասին, որ 2017 թ.-ի վերջինՙ չորրորդ եռամսյակում օտարերկրյա ներդրումները շատ ավելի էինՙ 101,8 մլն դոլար:

Մի խոսքով, հակառակ այն բանի, որ իր արտասահմանյան թանկարժեք շրջագայությունների ժամանակ վարչապետը փորձում է Հայաստանը ներկայացնել որպես ներդրումների համար նպաստավոր երկիր եւ կոչ անում ներդրումներ կատարել, դրանք տեղի չեն ունենում: Պատճառը հայտնի էՙ օտարերկրյա խոշոր ներդրումային ընկերությունների («Գազպրոմ», «Հարավ-կովկասյան երկաթուղի», «Լիդիան», «Վեոլիա», «Սանիտեք» եւ այլն) նկատմամբ քրեական գործեր հարուցելու, ծրագրեր կասեցնելու եւ պայմանագրեր խզելու , ներքին ներդրողներին հալածելու, ընդհուպ ձերբակալելու եւ քրեական գործեր հարուցելու (Սամվել Մայրապետյան եւ Դավիթ Ղազարյան), բանկային գաղտնիք բացահայտելու եւ այդ բացահայտումը օրենսդրական հիմքի վրա դնելու նախագիծ պատրաստելու, «պատերին ծեփելու» եւ «ասֆալտին պառկեցնելու» պետական քաղաքականության պայմաններում ոչ մի օտարերկրյա ներդրող չի ցանկանա մեր երկրում ներդրում կատարել, ոչ ոքի համար նման վիճակում հայտնվելու հեռանկարները գրավիչ չեն: Այս պարագայում միջազգային վարկանիշային կազմակերպությունների լավատեսական գնահատականները Հայաստանի վիճակի եւ հեռանկարների նկատմամբ բացարձակ արժեք չունեն եւ հիմք չեն հանդիսանա այստեղ լուրջ ներդրումներ կատարելու համար:

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031