Երրորդ եռամսյակի հարկային եկամուտների վերաբերյալ ՀԺ-ի մի քանի հարցերին է պատասխանել տնտեսագետ Արտակ Մանուկյանը։
-Պարոն Մանուկյան, 3-րդ եռամսյակում ՊԵԿ-ը թերակատարել է նախանշված հավաքագրման գումարը շուրջ 10 մլրդ–ով։ Ըստ ձեզ ո՞րն է պատճառը։
-Դրա վերաբերյալ ՊԵԿ նախագահն էլ պարզաբանեց՝ ասելով, որ երբ ի սկզբանե տարեկան պլանավորումներ են եղել 2-րդ եռամսյակի համար շատ ավելի «համեստ» ստանդարտներ էր դրված, 3-րդ եռամսյակում համեմատաբար ավելի բարձր։ Բայց ձեր նշած 3-րդ եռամսյակի թերակատարմամբ հանդերձ, ընդհանուր եթե դիտարկենք 9 ամսվա տվյալները՝ ՊԵԿ-ը գերակատարել է: Այստեղ ընդամենը եռամսյակների միջեւ ոչ համաչափ բաշխվածության խնդիրն է իմ կարծիքով։ Որովհետև ինչպես գիտեք ավելի քան 20 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտները գերակատարվել են։
-Աոաջին կիսամյակից հետո շատ էր խոսվում 63 մլրդ գերակատարման մասին, ստացվում է, որ գերակատարված գումարը որոշակիորեն նվազում է, որպեսզի լրացվի 3-րդ եռամսյակի թերակատարումը։ Արդյո՞ք պետք էր այդքան բարձրաձայնել այդ գերակատարման մասին, նշել որ դրանով լրացուցիչ ինչ-որ բաներ են արվե՚լու երբ դեռ տարին չէր ավարտվել։
Կարդացեք նաև
-Առնվազն ակնհայտ է, որ տարվա վերջում հարկային եկամուտների գեներացման շատ ավելի բարձր կատարողականի ցուցանիշներ ենք գրանցելու։ Սա չի իրականացվում բիզնեսի, պատկերավոր լեզվով ասած՝ «կաշին քերթելու» միջոցով։ Դուք տեսնում եք, որ ամեն անգամ նաեւ ՊԵԿ-ն է հանդես գալիս նորանոր նախաձեռնություններով։ Օրինակ, դեբետային մնացորդի վերադարձը, այդ պարտավորությունները կուտակվել էր նախորդ ռեժիմի օրոք։ Այդ մասով բիզնեսն էլ էր հույսը կտրել, բայց հիմա նրանք գումարը հետ կստանան։ Այսինքն` բիզնեսին գումարը վերադարձնելուն զուգընթաց է այդ եկամուտները գեներացվում։ Այստեղ կան մի քանի գործոններ։ Առաջինն այն է, որ այստեղ որոշակի ազդեցություն ունի տնտեսական աճը։
Բայց ամենակարեւոր ազդեցությունները իմ կարծիքով երկուսն են՝ բիզնեսի ակտիվությունը՝ ինչի մասին են խոսում նոր գրանցված սուբյեկտները, որում աննախադեպ աճ կա, եւ ստվերի որոշակի կրճատումը։ Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ այս շրջանառությունները որոշակի դեպքերում եղել են, ուղղակի դրանք չեն հարկվել կամ չեն «նկատվել»՝ ինչ-֊ինչ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով։ Որպես կանոն նաեւ որոշակի միջոցառումների ժամանակ այդ խաղացողներն իրենց բարեգործությունների եւ հովանավորության միջոցով մասնակցությունն ունեցել են։ Ներկայումս խաղի կանոնները փոփոխվել են. քաղաքական կամք կա եւ ստվերային այդ նույն շրջանառությունը նկատվում ու հարկվում է:
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Մանիպուլյացիներ։ 1000խոշոր հարկատուների հարկերը ընդամենը 14տոկոսովա ավելացել։ Անանյաննել խոստովանեց որ ստվերը հիմնականում ՓՄՁ-ի մոտ։
Նենց որ էտ ստանդարտ զրիցները թե նախկինում խոշորը արտոնյալա եղել խուսափելա հարկերից ՓՄՁ կաշին քերթում էին իսկ այ մեր օրոք սենց էլ ակտուալ չեն։
Հենց հիմա են ՓՄՁ կաշին քերթում ստիպելով բոլոր աշխատողներին գրանցել, ավելի շատ հարկ վճարել ինչա մեծ առաջնորդի պոռոտախոսությունը արդարացնեն։