Հոկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանկարծակի ազատել է աշխատանքից, եւ վերջինիս ազատման մասով մի շարք վարկածներ առաջ քաշվեցին։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոխնախարարի ազատումից օրեր առաջ վերջինիս հորը ԱԱԾ-ն մեղադրանք է աոաջադրել։
Վարկած առաջին
Փոխնախարարի ազատումից հետո առաջ քաշվեցին վարկածներ։ Վարկածներից մեկով փոխնախարար Հարությունյանը խորհրդարանում բախումներ էր ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ. փոխնախարարն իրեն ոչ վայելուչ էր պահել Ազգային ժողովի նկատմամբ, ինչի առիթով Արարատ Միրզոյանը, դիմելով փոխնախարարին, ասել էր. «Կառաջարկեի այսուհետ քիչ փորձել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել, թող գործադիրն իր աշխատանքն անի, իսկ Ազգային ժողովը կպատկերացնի՝ ոնց ինքը աշխատի»։
Եվ հիմա տեսակետ է շրջանառվում այն մասին, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «զոհաբերեց» փոխնախարարին, որպեսզի հնարավորություն ունենա իր հարաբերություններն Ազգային ժողովի հետ կարգավորել։
Կարդացեք նաև
Վարկած երկրորդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հովհաննես Հարությունյանի հայրը Ազգային անվտանգության ծառայությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ծավալված գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում։ Իհարկե, մեկնաբանության համար դիմել էինք անձամբ Հովհաննես Հարությունյանին, որը հրաժարվել էր պատասխանել։ Թե որքանով կարող էր Հովհաննիսյանի հեռանալը կապ ունենար իր հայրիկի՝ իրավապահների տեսադաշտում հայտնվելու հետ, դժվար է ասել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին փոխնախարարի հոր մասնակցությամբ քննվող քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել։
Հայտնի հայրիկին մեղադրանք են առաջադրել
Պարզվում է՝ փոխնախարարի հայրը «ՀԱՏՄ» (Հայ-Ամերիկյան տնաշինական միավորում) ընկերության տնօրեն Ավետիք Հարությունյանն է։ Ընկերությունը 1999 թվականից տնօրինվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։ Եվ տեղեկությունների համաձայն՝ մինչ փոխնախարարին աշխատանքից ազատելը ԱԱԾ-ն վերջինիս հորը մեղադրանք է առաջադրել, սակայն խափանման միջոցը կալանավորում չի ընտրվել, եւ ներկայումս Ավետիք Հարությունյանը ազատության մեջ է ։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում