Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպր քաղաքում նոյեմբերի 17-ին կրակոցներ են արձակել Mercedes մակնիշի մեքենայի ուղղությամբ, որի վարորդը տեղում մահացել է:
Ինչպես հաղորդում է strana.ua կայքը, սպանված տղամարդը 27-ամյա Արմեն Բաղդասարյանն է: Նախնական տվյալներով՝ տղամարդու մեքենայի ուղղությամբ կրակոցներ են հնչել, որից հետո մեքենան կանգնել է: Ականատեսները դեպքի վայր են կանչել բժիշկների, որոնք Բաղդասարյանին մահացած են հայտնաբերել:
Տեղեկատվության համաձայն՝ իրավապահ մարմինները ձերբակալել են ենթադրյալ հանցագործին՝ 53-ամյա Վադիմ Սավչուկին (լուսանկարում), կա ևս 4 կասկածյալ, որոնք հնարավոր է առնչություն են ունեցել կանխամտածված սպանության հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Ի սէր Աստուծոյ էդ ‘հայազգի’ բառը մի՛ գրէք։ Դա սխալ է, դա հայերէն ՉԷ՛։ Մի՞թէ ասում էք ռուսազգի, վրացազգի, հրեայազգի կամ թուրքազգի։
Գրէք ՀԱՅ եւ վերջ։