Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորությունն այնպիսին է, թե ինչ-որ անտեսանելի ձեռք հետևողականորեն լարվածություն է առաջացնում Հայաստան-Արցախ հարաբերություններում. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 18,2019 12:16

Իշխանությունների դեմ սանձազերծված քարոզչական պատերազմը միայն առաջին հայացքից կարող է տարերային թվալ։ Իրականում տպավորությունն այնպիսին է, թե ինչ-որ անտեսանելի ձեռք հետևողականորեն լարվածություն է առաջացնում Հայաստան-Արցախ հարաբերություններում, ընդ որում՝ դա անում է բավականին ապաշնորհ ձեւով։ Օրինակ՝ լուսանկարներ են հրապարակվում Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան հանդիպումից, որտեղ միայն Հայաստանի դրոշն է, ու դրա հիման վրա «խորիմաստ» եզրակացություններ են անում, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր Փաշինյանը Բակո Սահակյանին «պարոն մարզպետ» է ասել, ու փորձում են դրա հիման վրա Արցախի պաշտոնական շրջանակներից որեւէ կոշտ արձագանք պոկել, եւ այլն։ Այսինքն՝ շատ կեղտոտ խաղ են խաղում, որի նպատակը Հայաստանի եւ Արցախի միջեւ հարաբերությունները լարելն է, ու զուգահեռաբար ամեն առիթով «սթափվելու» կոչեր են անում՝ առանց հասկանալու, որ առաջին սթափվողն իրենք ու իրենց պատվիրատուները պիտի լինեն։

Այս ամենի վերջնանպատակն ակնհայտ է։ Քարոզչական այս մանիպուլյացիաների արդյունքում հասարակությունը պիտի եզրակացնի, որ Հայաստանի իշխանություններն Արցախի հարցը երկրորդական են համարում, ավելին պատրաստ են «ծախել Ղարաբադը», մի խումբ հայրենասերներ էլ նրանց սթափության կոչեր են անում, ու քանի որ նրանք չեն լսում «ողջամտության ձայնը», ուրեմն միակ ելքն իշխանափոխությունն է (հեղաշրջման ձեւով, դավադրությամբ թե որեւէ այլ եղանակով՝ էական չէ, որովհետեւ խաղասեղանին Արցախի ու Հայաստանի ճակատագիրն է)։

Հայաստանում, ի դեպ, աոաջին անգամ չէ, որ նման բան է տեղի ունենում։ Նույն ուժերը նույն բանն անում էին նաեւ 1997-ին, եւ ի վերջո հասան իրենց նպատակին։ Ճիշտ է, ժամանակները փոխվել են, իրավիճակը փոխվել է, հանրային գիտակցության մակարդակը փոխվել է, բայց մեծ հաշվով՝ կիրառվող հնարքը նույնն է։ Իմաստը հետեւյալն է «իշխանությունը մենք պիտի վերցնենք, որովհետեւ սրանք ուզում են ծախել Ղարաբաղը»։ Պարզապես երկրորդ անգամ նույն հնարքը կիրառելու ցանկություն ունեցողները հաշվի չեն առել մի հանգամանք՝ հասարակությունը դեռ չի մոռացել, թե այն ժամանակ ինչով ավարտվեց այդ ամենը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031