Լրահոս
Օրվա լրահոսը

Նազելի Բաղդասարյան. ՍԴ-ն անգործության է մատնված ու չի ցանկանում անգամ գործ սկսել, քննել, վարույթում գործ ունենալ. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 18,2019 11:23

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանի հետ։

-Ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունները չունեն այն իրավական քայլերը, որով կկարողանան Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնել, այսինքն՝ ընդդիմադիրների մեծամասնության կարծիքով՝ իրավական առումով հարցի քննության ընթացակարգերն արդեն ավարտվել են։ Դուք համակարծի՞ք եք։

–Չէ, նման բան չկա։ Ամեն դեպքում, եթե մենք խնդիր ենք տեսնում, որ Սահմանադրական դատարանը՝ որպես պետական ինստիտուտ, իր՝ Սահմանադրությամբ վերապահված գործառույթները կամ իր առաքելությանը համապատասխան չի գործում, ու տրամաբանորեն եթե այդ խնդիրը մենք մեր առաջ դնում ենք, ապա հաջորդական քայլերով պետք է հասկանանք, թե ինչ ենք անում։ Այս անգամվա վարույթ չընդունելը եւս մեկ ապացույց է, որ Սահմանադրական դատարանը խուսափողական վարքագիծ է դրսեւորում եւ պատասխանատու գործերի համար չի ուզում, այսպես ասած, պատասխանատվություն ստանձնել։

Տրամաբանորեն մենք էլ մեր հերթին պետք է դիմենք համապատասխան քայլերի, որովհետեւ, որպես պետական կառույց, եթե տեսնում ենք, որ մի պետական ինստիտուտը չի աշխատում, մյուսը պետք է կարողանա այդ կառույցի նկատմամբ օրենքով սահմանված քայլերի դիմի։ Իսկ օրենքով սահմանված այլ քայլեր կան, որի հաջորդականությունը, կարծում եմ, առաջիկայում պարզ կլինի։ Անշուշտ, գործողությունները կամ քննարկումները սրանով չեն սպառվում, օրենքը մեզ է տալիս տարբեր եղանակների դիմել։

Փաստացի մենք հասկացանք, որ այդ կառույցը անգործության է մատնված ու չի ցանկանում անգամ գործ սկսել, քննել, վարույթում գործ ունենալ։ Ինձ համար, որպես իրավաբան, որպես պատգամավոր ընդունելի էր անգամ, որ վարույթ ընդունեին ու հետո մերժեին, դա նույնպես պատասխանատվություն է, որ մենք հասկանայինք, որ այդ կառույցը ունի այդպիսի դիրքորոշում։ Բայց որ վարույթ չեն ընդունում, դա ինձ համար արդեն անհասկանալի է, չեմ կարող ասել, անսպասելի, բայց անհասկանալի է:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031