Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բավական է որպես վահան օգտագործել «բա նախկինների ժամանակ ինչի չէիք խոսում» արտահայտությունը. «Փաստ»

Հոկտեմբեր 18,2019 11:01

Զոհվածների մայրերի հետ վարչապետի երեկվա հանդիպումը ծանր տպավորություն թողեց: Չէ, պատճառը զրույցի ընթացքը չէր, ոչ էլ տոնայնությունը:

Պատճառը տարբեր լրատվամիջոցներով ուղիղ հեռարձակման ընթացքում մեր հայրենակիցների մեկնաբանություններն էին:

Այսօրվա իշխանություններն իրենց մեկուկես տարվա խոսելաոճով, գործելաոճով հասել են նրան, որ արդեն վիրավորանք, հայհոյանք ու անեծք են տեղում իրենց կյանքը մեր երկրի համար զոհած տղաների մայրերի, կանանց ու քույրերի հասցեին:

Երբ իշխանափոխությունը ավելի բարձր է դասվում Արցախյան պատերազմից, երբ քայլողները հավասարեցվում են Արցախյան ազատամարտի հերոսներին, երբ Անկախության տոնի պաշտոնական միջոցառմանը վարչապետի անունից Գյումրի են հրավիրվում մարտիմեկյան իրադարձությունների զոհվածների ընտանիքների անդամները, իսկ այս մարդիկ՝ ոչ, երբ ոտնահարվում են հնարավոր ու անհնար բոլոր արժեքները, վերջնարդյունքն այս պիտի լիներ:

Երկակի, բազմակի ստանդարտներն արդեն այնպիսի չափերի են հասել, որ անցնում ենք բարոյականության բոլոր սահմանները:

Եվ վերջապես. բավական է որպես վահան օգտագործել «բա նախկինների ժամանակ ինչի չէիք խոսում» արտահայտությունը:

Նախ՝ մի քիչ ավելի ուշադիր է պետք ուսումնասիրել՝ «խոսել» են, թե ոչ, երկրորդ՝ նորից ու նորից ենք կրկնում՝ եթե նախկինում ինչ-որ բան վատ է եղել, դա չի նշանակում, որ այսօրվա իրականության համար դա կարող է արդարացման միջոց լինել:

Վատ է եղել, դրա համար էլ այսօր դուք եք իշխանության…

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031