Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ժամանակ Վանո Սիրադեղյանը մեր նախարարն էր եւ թույլ չէր տալիս, որ մենք գայինք Երեւան. նախկին փոխոստիկանապետ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 18,2019 10:53

Նախկին փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը հիշեց 1996 թվականը, երբ ինքն Արմավիրի մարզային վարչության պտտի տեղակալ էր. «Ես Ձեզ կարող եմ ասել հետեւյալը. արդեն տարիուկես է, ինչ ես համակարգից դուրս եմ եկել, գիտեք՝ հրաժարական տվեցի Օսիպյանի նշանակումից հետո, դրանից հետո չեմ աշխատել, բայց կարող եմ իմ օրինակը բերել։ 1996 թվականին ես նշանակվեցի Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ, այն ժամանակ Վանո Սիրադեղյանը մեր նախարարն էր եւ թույլ չէր տալիս, որ մենք գայինք Երեւան։ Բայց, բոլոր դեպքերում, եթե տեղացի չես, արդյունավետությունը ավելի բարձր է լինում»։

Պնդմանը, թե հակառակ կարծիքն էլ կա, որ տվյալ մարզում մշտապես ապրող ոստիկանն ավելի շատ տ ծանոթ մարզի հանցագործներին, անցուդարձին, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ պրոֆեսիոնալ ոստիկանը պետք է տիրապետի իր ոլորտի բոլոր խավերին, ես այդտեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում։ Հաշվի առնելով նաեւ մեր աշխարհաքաղաքական դիրքը եւ մեր պետության մեծությունը՝ ինձ թվում է, որ ցանկացած պրոֆեսիոնալ ոստիկան պիտի տիրապետի առանց որեւէ մի խնդրի։ Ցանկացած սպա կարող է գործուղման կարգով էլ լինել մեկ այլ մարզում։ Իմ ժամանակ ես Հռոմի պապի այցն էի կազմակերպում Գյումրիում, նաեւ անձնակազմ կար Երեւանից, եւ իրենք տիրապետում էին։ Եթե պրոֆեսիոնալ ոստիկան է, ապա օպերատիվ իրավիճակին տիրապետելու շրջանակներում որեւէ խնդիր չունի այդ կատեգորիաների հետ շփվելիս կամ ճանաչելու, իմանալու»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031