Հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի առաջատար Էդգար Ստեփանյանը Հոլանդիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում մասնակցել է սկրեչ մրցաձեւին: Սա նրա միակ մեկնարկն էր այդ առաջնությունում, որտեղ օլիմպիական ուղեգիր չէր խաղարկվում:
Վնասվածքից նոր ապաքինված եւ դեռեւս լրիվ մարզավիճակ ձեռք չբերած մեր մարզիկը մեկնարկի ելած 23 հեծանվորդների մեջ եզրագիծը հատել է 17-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ