Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

120-ժամյա հրադադար Սիրիայի հյուսիսում, որի ընթացքում քուրդ զինյալները պիտի լքեն տարածքը. Еrmenihaber.am

Հոկտեմբեր 17,2019 23:59

Սիրիական ճգնաժամի հարցով Թուրքիա են գործուղվել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Փենսը հայտնել է, որ Վաշինգտոնն ու Անկարան փոխհամաձայնության են եկել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ամերիկյան պատվիրակության հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։

Կողմերը պայմանավորվել են, որ Սիրիայի հյուսիս-արևելքում 120-ժամյա հրադադարի ռեժիմի կհաստատվի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։

«YPG-ն այդ գոտուց իր ուժերը դուրս բերելու երաշխիք է տվել մեզ»,- ասել է Մայք Փենսը։

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի դեմ, իսկ արդեն սահմանված պատժամիջոցները կչեղարկվեն, երբ ռազմական օպերացիայի գոտում կապահովվի մշտական հրադադար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում Էրդողանին հասցեագրված շնորհակալական գրառում է արել՝ նշելով, որ փրկվելու են միլիոնավոր կյանքեր։

TRUMP: MİLYONLARCA HAYAT KURTULACAK (DHA)

Еrmenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031