Եվրո 2020-ի խմբային մրցաշարում Ֆինլանդիայի հավաքականին խոշոր հաշվով պարտվելուց հետո մամուլում լուրեր են տարածվում, թե ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը եւ մարզչական շտաբը այսօր ՀՖՖ-ում հանդիպել են նախագահ Արթուր Վանեցյանին ու հրաժարական ներկայացրել:
Ըստ նույն լուրերի, ՀՖՖ նախագահը չի ընդունել հրաժարականը, սակայն Արմեն Գյուլբուդաղյանցը չի փոխել իր որոշումը:
ՀՖՖ-ում այսօր երեկոյան դրությամբ այդ լուրը չեն հաստատել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ