Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վանեցյանի դեմ քրգործ հարուցելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու որոշում դեռ չկա

Հոկտեմբեր 17,2019 22:15

«Իրազեկ քաղաքացիների միավորում » հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը դեռ չի ծանոթացել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին իր բողոքը մերժելու դատարանի որոշման հիմքերին: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ մերժման հիմքերին ծանոթանալուց հետո կմեկնաբանի, թե հիմնավո՞ր է համարում դատարանի մերժումը, թե՝ ոչ, ինչպես նաեւ հիմքերին ծանոթանալուց հետո կորոշի՝բողոքարկե՞լ դատարանի որոշումը, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ դատարանն այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ որոշեց մերժել «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Իսկ Դանիել Իոաննիսյանը բողոքարկել էր ՀՔԾ-ի այն որոշումը, որով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չէր հարուցվել։ Բողոքի հիմքում Գարեգին Միսկարյանի այն գրառումն էր, որտեղ նշվել էր, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Այս գրառումից հետո քաղաքացին ԱԱԾ-ից հենց ԱԱԾ բլանկով ծանուցում էր ստացել, որով պահանջում էին, որ նա հերքի իր գրառման մեջ տեղ գտած տեղեկությունը:

Դանիել Իոաննիսյանը չի բացառում, որ իրենց բողոքը մերժելու հրահանգ կարող էր լինել դատարանին, բայց եւ չի կարողանա ասել՝ ում կողմից է այն հնարավոր: Նա ասաց՝ չի ճանաչում որոշում հրապարակած դատավորին ու չի ցանկանում խախտել նրա անմեղության կանխավարկածը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031