Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հայ սկեսուրդ քեզ մոտենա՝ լավաշը ձեռքին, չզարմանաս. CNN-ը լավաշը ներառել է աշխարհի 50 լավագույն հացերի ցանկում

Հոկտեմբեր 17,2019 20:25

Ամերիկյան CNN հեռուստաալիքի կայքն անդրադարձել է աշխարհի լավագույն 50 հացատեսակներին, որոնց մեջ ներառվել է նաև հայկական լավաշը: Հոդվածագիր Ջեն Ռոուզ Սմիթի խոսքով՝ այդքան էլ դյուրին չէ սահմանել, թե ինչ է հացը, բայց այն, թե ինչ ենք պատկերացնում հաց ասելով, շատ բան է պատմում այն երկրի մասին, որտեղ ծնվել ենք:

«Երբ հայ սկեսուրդ քեզ մոտենա՝ լավաշը ձեռքին , չզարմանաս. նորապսակների ուսերին լավաշ են գցում, որն ավանդույթի համաձայն բարեկեցություն է բերում։ Պատճառը, ըստ ամենայնի այն է, որ լավաշ թխելու համար ընկերներ են պետք»,-գրում է հոդվածագիրը՝ նկարագրելով լավաշի թխման գործընթացը:

Հեղինակի խոսքով՝ ավանդական հացը թխելու  համար կանայք հավաքվում են, գրտնակում խմորը, ապա բացում բարձիկի վրա, իսկ հացը թոնրի  մեջ դնելու համար անհրաժեշտ են հմուտ ձեռքեր: Հայկական մշակույթում լավաշի դերն այնքան մեծ է, որ այն ներառվել է UNESCO-ի ներկայացուցչական ցանկում` որպես ոչ նյութական ժառանգություն:

50 լավագույն հացատեսակների շարքում ներառվել են  աֆղանական բոլանին, ռուսական կարավայը, վրացական խաչապուրին, թուրքական սիմիթը, իրանական սանգակը և այլն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031