Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ավրորա ֆորումի շրջանակներում Երևանում տեղի ունեցած «Բարեփոխելով Աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների առաջին փառատոնի հիմնադիր նախագահ, անվանի պրոդյուսեր և ռեժիսոր Դեյվիդ ՄկՔենզիին, փառատոնի համանախագահողներ, «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրոդյուսերներ Մոնթել Ուիլյամսին և Դին Քեյնին։
Ողջունելով հյուրերին նման ձևաչափով առաջին փառատոնի անցկացման կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց մարդու իրավունքների և մարդասիրական խնդիրների մասին բարձրաձայնող, մարդասիրական արժեքներ սփռող այսօրինակ նախաձեռնության գաղափարը: Նախարարն ընդգծեց Հայաստանի հանձնառությունը մարդու իրավունքների խթանման, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղմանը և ներկայացրեց այդ ուղղությամբ Հայաստանի կողմից բազմակողմ հարթակներում իրականացվող քայլերը:շ
ՀՀ ԱԳՆ