Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկին:
Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի կայքը, հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության ընթացիկ վիճակը և կարգավորման հեռանկարները:
Համանախագահները հանդիպել են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Կողմերը քննարկել են արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը՝ նշում է գործակալությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ