Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնվել են մինչև տարեվերջ կրկին հանդիպել. ԵԱՀԿ Մինսկի խումբ

Հոկտեմբեր 17,2019 19:10

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնվել են մինչև տարեվերջ կրկին հանդիպել: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը հոկտեմբերի 14-ից 17-ն այցելել են տարածաշրջան: Հոկտեմբերի 15-ին համանախագահները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ հոկտեմբերի 17-ին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրների պաշտպանության նախարարների հետ: Այցի ընթացքում համանախագահները հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ՝ ասվում է հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում համանախագահները հանդիպել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղի ներկայացուցչի հետ, որը ներկայացրել են հումանիտար իրավիճակը:  Երկու երկրների առաջնորդները համանախագահներին տեղեկացրել են Աշխաբադում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում,  իրենց վերջին զրույցի մանրամասները և   տեսակետներն են ներկայացրել կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ:  Համանախագահները ողջունել են հումանիտար և անվտանգության հատուկ միջոցառումների ձեռնարկման հեռանկարը՝ ուղղված հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն և լարվածություն նվազեցնելուն:

Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են մշտադիտարկման առաքելության ծայրահեղ անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո և կողմերին կոչ են արել լիարժեք սատարել վերջինիս  գործողություններին, ինչպես նաև  ապահովել մոնիտորինգային առաքելությունների հնարավոր խոչընդոտների անհապաղ վերացում:

«Արտաքին գործերի նախարարները հաստատել են մինչև տարեվերջ համանախագահների հովանու ներքո հանդիպման պատրաստակամությունը: Համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա՝ հանդիպելու ԵԱՀԿ մշտական խորհրդի և Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչներին»,-նշված է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031