Հարցաքննություն չի եղել, միայն հետաքրքրվել են, թե տան տանիքը երբ և ինչ միջոցներով ենք վերանորոգել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը՝ ԱԱԾ աշխատակիցների՝ իր տնից հեռանալուց հետո:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայության քննիչները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր առանձնատուն են գնացել՝ Դարակերտ համայնք:
Վարդան Թովմասյանը նշեց՝ թույլ է տվել, որպեսզի ԱԱԾ-ականները ստուգեն տանիքը, սակայն որևէ փաստաթուղթ չի ստորագրել:
Tert.am-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում ԱԱԾ այս գործողությունները, նա պատասխանեց. «Բոլորդ էլ հասկանում եք, թե ինչն է պատճառը, ի՞նչ ասեմ»:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ հարցաքննություն չի եղել և նորից հավելեց, որ միայն տան տանիքից են հետաքրքրվել: «Իրենց արած գործն ինչ է, ես չիմացա: 12 տարի առաջ ենք տանիքը վերանորոգել, բարեկամ մարդ է վերանորոգել, երևի առիթ էր, որ գան տեսնեն ինչ «դղյակներ» կան»,- ասաց նա:
Հարցին էլ մտահոգվո՞ւմ է այս գործողություններին, նա պատասխանեց. «Ո՞վ մտահոգություն չի ունենա նման արարքի համար»:
https://www.youtube.com/watch?v=yepmXPQi25A
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: