Զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ այսօր կրկին հավաքվել էին կառավարության առաջ: Նրանց խոսքով, այսօր հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը օրեր առաջ խոստացել էր հանդիպել եւ իրենց խնդիրներն ու պահանջները քննարկել:
Նրանք պահանջում են խտրականություն չդնել եւ փոխհատուցում կատարել բանակում զոհված զինծառայողների համար՝ անկախ նրանից, թե որ ժամանակահատվածում է գրանցվել զինծառայողի մահը:
Զոհված զինծառայողների մայրերից մեկը՝ Նունե Հակոբյանը պատմեց, որ իր որդին ղեկավարի անփութության պատճառով է զոհվել: Նա ասաց, որ այսքան տարի, իրենք որպես զոհվածի ծնող, իրենց անտեսված են զգում:
Նա պահանջում էր, որպեսզի իրենց էլ չանտեսել եւ, եթե Մարտի 1-ի զոհերի հարազատներին գումարի փոխհատուցում են տալիս, իրենց էլ ընդգրկեն այդպիսի նախաձեռնություններում:
Կարդացեք նաև
Տիկին Հակոբյանն ասաց, որ վարչապետը խոստացել է խնդիրները քննարկել ծնողների դիմումը:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ