Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Արսեն Թորոսյանը վերաբաշխումների ժամանակ չի իրականացրել ուղղորդում որևէ կազմկապերպության մասով. ԱՆ պարզաբանումը

Հոկտեմբեր 17,2019 18:05

Լրատվական դաշտում պարբերաբար անդրադառնում են առողջապահության նախարարության կողմից բժշկական կազմակերպությունների ֆինանսական միջոցների բաշխմանը և վերաբաշխմանը:

Հաշվի առնելով արծարծվող հարցերի արդիականությունը, հարկ եմ համարում նշել, որ առողջապահության նախարարությունը պետական պատվերի գումարները տեղաբաշխելիս և տարվա ընթացքում վերաբաշխելիս բացառապես առաջնորդվում է ՀՀ Կառավարության 318 -Ն, 806-Ն որոշումներով և ոլորտին վերաբերվող այլ իրավական ակտերով:

Տվյալ գործառույթները իրականացվում են իմ գլխավորությամբ` պետական առողջապահական գործակալության կողմից: Հատուկ պետք է նշեմ, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերաբաշխումների ժամանակ չի իրականացրել ուղղորդում որևէ կազմակերպութան մասով:

Համապատասխան հաշվարկները հրամանի նախագծի հետ միասին ներկայացվում են նախարարին, զեկուցվում են իրականացված հաշվարկների հիմքում ընկած ելակետային ցուցանիշները և հիմնավորումները, որից հետո հրամանը ներկայացվում է ստորագրման, ինչի հիմքով էլ իրականացվում է պետական պատվերի գումարների վերաբաշխումները:

Պետական բյուջեի հատկացումների ավելացումը ենթադրում է բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարների ավելացում, ինչպես նաև բժշկական կազմակերպությունների գումարները տրվում են բացառապես փաստացի կատարած և էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրված ծառայությունների հիման վրա: Առողջապահության նախարարության կողմից հիվանդանոցային ծրագրերով պետական պատվերի տրամադրումը բավարար չէ տվյալ պետական պատվերի պայմանագրով նախատեսված գումարը ստանալու համար, կազմակերպությունները պետք է իրականացնեն համապատասխան ծավալի բժշկական օգնության ծառայություններ, որից հետո միայն կստանան նախատեսված գումարները:

Ներկայացնեմ մի քանի կազմակերպությունների օրինակով.
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի պայմանագրային բյուջեն 2019 թվականի տարեսկզբին կազմել է 227,8 մլն դրամ: Տարվա ընթացքում «Մեդլայն» բժշկական կենտրոնին հատկացված գումարների ծավալը վերահաշվարկվել է՝ փաստացի մատուցած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի, ինչպես նաև նոր ծառայությունների մասով պետական պատվեր իրականացնելու հիման վրա (օրինակ ուռուցքաբանական վիրաբուժական ծառայության) և կազմում է 335,4 մլն դրամ:

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ 2019 թվականի տարեսկզբի պայմանագրային բյուջեն կազմել շուրջ 105,9 մլն դրամ: Փաստացի կատարած աշխատանքների ծավալների ավելացման, ինչպես նաև նոր ծառայությունների մասով պետական պատվեր իրականացնելու հիման վրա իրականացվել են վերաբաշխումներ և տվյալ պահին պետական պատվերի գումարը կազմում է 293,9 մլն դրամ:

«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ 2019 թվականին տարեսկզբի պայմանագրային բյուջեն կազմել է 1,088,0 մլն դրամ: Ընթացիկ տարում հատկացված գումարների ծավալները վերահաշվարկվել են՝ փաստացի մատուցած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի, ինչպես նաև նոր ծառայությունների մասով պետական պատվեր իրականացնելու հիման վրա (օրինակ ինտերվենցիոն սրտաբանություն, համակարգչային տոմոգրաֆիա և այլն) և կազմում է 1,487,9 մլն դրամ:

«Արտաշատի ԲԿ» ՓԲԸ 2019 թվականի տարեսկզբի պայմանագրային բյուջեն կազմել է՝ 719,3 մլն դրամ, վերաբաշխումների արդյունքում փաստացի կատարած աշխատանքների հիման վրա կազմել է 1,012,0 մլն դրամ:
«ՄԻԲՍ» ՍՊԸ-ն պետական պատվեր սկսել է իրականացնել 2018 թվականին` ապրիլից, հետևաբար կազմակերպությանը վերաբերող տվյալները պետք է հաշվարկվեն 8 ամիսների համամասնությամբ: 2019 թվականի տարեսկզբին պայմանագրային գումարը կազմել է 57,0 մլն. դրամ, տարվա ընթացքում այն ավելացվել է շուրջ 39,0 մլն դրամով, որը պայմանավորված է հետևյալ հանգամանքով` «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» առողջապահական ենթածրագրի ֆինանսական միջոցները 2019 թ. տարեսկզբին կազմել են 686,7 մլն դրամ, իսկ տվյալ պահին կազմում են 1,127,0 մլն դրամ: Համանման աճ առկա է դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող բոլոր կենտրոններում (որոնք առկա են նաև բազմաթիվ հիվանդանոցների կազմում, որպես բաժանմունքներ) կախված տվյալ ենթածրագրով ներկայացվող կատարողականից և բնակչության հերթագրման ծավալներից:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031