Լրահոս
Օրվա լրահոսը

Մամեդյարովը հիասթափված է Նյու Յորքում Զոհրաբ Մնացականյանի հետ վերջին բանակցություններից

Հոկտեմբեր 17,2019 17:06

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «հիասթափված է» Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունների վերջին փուլից: Այս մասին Մամեդյարովն ասել է ռուսական «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:

Անդրադառնալով արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԱՊՀ-ի դերակատարմանը՝ Մամեդյարովը հերթական անգամ հիշել է ՄԱԿ-ի բանաձևերը՝ նշելով, որ ի սկզբանե կարգավորման հարցով զբաղվել է ՄԱԿ-ը, որոշել է ձևաչափեր, հիմք է դրել հակամարտության կարգավորման համար և չորս բանաձև ընդունել, իսկ ավելի ուշ նախաձեռնությունը փոխանցվել է ԵԱՀԿ-ին: «Բոլորս էլ հասկանում ենք, որ ԱՊՀ տարածքում չլուծված հակամարտությունները միայն արգելք են հանդիսանում ցանկացած գործունեության համար, այդ թվում՝ տնտեսական, մարդասիրական և այլն: Բոլոր 10 երկրները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ընդունում են, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ գտնել հակամարտության լուծումը: Բայց պետք է ընդունել. հակամարտության կարգավորման առումով հիմնական աշխատանքն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ ոչ թե ԱՊՀ-ի շրջանակում»,- հավելել է Մամեդյարովը:

Լրագրողի այն դիտարկմանը, որ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների յոթ հանդիպում, և հարցին՝ արդյոք այդ հանդիպումներն ինչ-որ արդյունք ունեցել են, Մամեդյարովը պատասխանել է. «Մենք դեռ միայն սպասում ենք արդյունքների: Վերջին անգամ հանդիպել ենք ԱՄՆ-ում մեկ ամիս առաջ: Արդեն ասել եմ, որ ցավոք սրտի, պետք է խոսենք ոչ թե բանակցությունների, այլ հենց հանդիպման մասին: Թեպետ վերջին նման հանդիպումը իմ հայ գործընկերոջ հետ տեղի է ունեցել Նյու Յորքում՝ Մինսկի խմբի մասնակցությամբ, անկեղծ ասած, մի քիչ հիասթափված եմ: Եթե ցանկանում ենք առաջ շարժվել և իսկապես ցանկանում ենք այս վեճի քաղաքական լուծում, ապա պետք է սկսել իմ սիրած «էական բանակցություններից», որպեսզի լինի ինչ-որ հիմք, որի վրա էլ կկառուցվի զրույցը: Այո՛, մենք բանակցություններ էինք վարում, բայց Մինսկի խմբի համանախագահներն ինչ-որ պահի ասացին` իսկ, հասկանում եք, շփման գծում ռազմական գործողություններ են…»:

Արտգործնախարարը նշել է, որ շփման գծում միշտ էլ թեժ է եղել և հավելել՝ ամեն դեպքում մենք կարող էինք հարցերը լուծել, առաջ գնալ: «Այն ամենը, ինչ շարադրված էր Մադրիդյան փաստաթղթում 2008թ., իսկ հետո վերանայված տարբերակում՝ 2010թ., ապա Կազանյան փաստաթղթում, այս ամենը մշակվում է, մշակվում, բայց փաստացի մնում է բանակցությունների հիմքում: Մենք միշտ ասում ենք համանախագահներին. մենք ոչ մի տեղ չենք փախչի, պետք է նստել և առարկայական բանակցություններ վարել Երևանի հետ՝ այն փաստաթղթի հիման վրա, որն այսօր բանակցությունների սեղանին է»,-ընդգծել է Մամեդյարովը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031