Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեն է նետել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով թուրքական ծառայության աղբյուրներին:
Տեղեկատվության համաձայն՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է Թրամփի նամակը և աղբամանն է նետել այն:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թրամփը նամակ է ուղարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ առաջարկելով համաձայնության գալ Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ, հակառակ պարագայում ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը: Թրամփը նաև Էրդողանին խորհուրդ էր տվել հիմար չլինել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ