Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապագա» հիմնադրամը և «Բարի Մամա» ՀԿ մեկնարկեցին «Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կայունության» ծրագիրը

Հոկտեմբեր 17,2019 16:49

Երևան, 17 հոկտեմբերի, 2019- «Ապագա» հիմնադրամը և «Բարի Մամա» հասարակական  կազմակերպությունը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում իրականացվում է  «Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կայունության» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել մարզերում բնակվող  հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին, ովքեր, ստանալով նոր գիտելիքներ և հմտություններ, կկարողանան հիմնել իրենց փոքր գործը և վաստակելով գումար՝ կհոգան երեխայի հետ կապված անհրաժեշտ ծախսերը:

«Թե պրակտիկան, թե վիճակագրական տվյալներն այսօր խոսում են այն մասին, որ մանկատներում կա հաշմանդամություն ունեցող երեխաների մեծ քանակ: Հաճախ, ելնելով ծանր սոցիալական և հոգեբանական իրավիճակներից, մայրիկները, ովքեր միայնակ են պայքարում խնդիրների դեմ և ֆինանսական միջոցներ չունեն, ստիպված են  լինում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին հանձնել մանկատուն: Այս ծրագրի գլոբալ նպատակն այն է, որ մենք կանխարգելենք երեխայի մուտքը մանկատուն և ընձեռենք նրան հնարավորություն մեծանալ ընտանիքում: Անչափ ուրախ եմ, որ ծրագրի առաջին փուլի ավարտից հետո, մենք կունենանք 10 մայրեր, ովքեր իրենց երեխայի համար կկարողանան ապահովել արժանապատիվ ապագա»,- նշեց «Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Տաթև Այրումյանը:

«Բարի Մամա» բարեգործական ՀԿ-ի նախագահ Մարինա Ադուլյանի խոսքերով շատ կարևոր է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը կարողանան իրենց լիարժեք զգալ: «Դժվար է, երբ երեխայիդ ամենօրյա կարիքները չես կարողանում հոգալ, մշտապես օգնություն խնդրողի դերում ես: “Ապագա” հիմնադրամի շնորհիվ մենք կկարողանանք անել այնպես, որ մայրերը սովորեն այնպիսի արհեստներ, որոնցով կարող են զբաղվել՝ դուրս չգալով տանից և երեխայի խնամքից չկտրվելով․ օրինակ կար, հելյունագործություն, օճառագործություն և այլն: Մենք հավատում ենք, որ ծրագիրը փոխելու է ճակատագրեր»:

«Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կայունության» ծրագրի շրջանակում ընդգրկված մայրիկները եռամսյա ժամկետում կսովորեն տարբեր արհեստներ՝ կարուձև, հելյունագործություն, օճառագործություն, խնամքի միջոցներ և դեկուպաժ: Ծրագրի ավարտին մասնակիցնեը կստանան անհրաժեշտ բոլոր պարագաները նախնական գործը հիմնելու և այն զարգացնելու համար:

«Ապագա» հիմնադրամը և «Բարի Մամա» ՀԿ-ն  ծրագրի ավարտից հետո կօգնեն մասնակիցներին նաև իրացնել ստացված արտադրանքը:

«Ապագա» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031