Նյու Դելիում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի երեք տղաներն էլ՝ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը (նկարում) եւ Արթուր Դավթյանը, ոչ-ոքի են արել: Շանթը 2,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում, իսկ Արամն ու Արթուրը 2-ական միավորով, համապատասխանաբար, զբաղեցնում են 13-րդ եւ 33-րդ տեղերը:
Աղջիկների պայքարում հանդես եկող Մարիամ Ավետիսյանը երկու անընդմեջ հաղթանակից հետո պարտություն է կրել ու նահանջել է 25-րդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ