Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարությունում պատասխանելով հարցին թե «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը հայտարարել է, որ նախկինում աշխատել եք «Լիդիան Արմենիա»-ի համար, պատասխանեց. «Միգուցե նա միայն այն մասով է ճիշտ ասել, որ ես եզակի անձանցից մեկն եմ, ով ծրագիրը շատ լավ գիտի։ Ավելի քան տասը տարի ես տեղյակ եմ ծրագրից, ամենասկզբից ինչպես է սկսվել ու ինչպես է ընթանում։ Իսկ մյուս հարցը, որ աշխատել եմ իրենց հետ, երբեւիցե ես իմ կյանքում որեւէ հանքարդյունաբերական կազմակերպության համար չեմ աշխատել, չնայած վերջին տասը տարիների ընթացքում շատ առաջարկներ եմ ստացել՝ շատ մեծ հնարավորություններով ու աշխատավարձով»:
Նախարարի խոսքով. «Նաեւ ինչ-որ կոռուպցիոն, այս տիպի ձեւակերպումներ էին տվել, շատ ծիծաղելի է այդ ամենը։ Եվ կարծում եմ՝ բոլորդ էլ շատ լավ հասկանում եք, թե ինչի համար են այդ հայտարարություններն անում»
Այն հարցին՝ ի վերջո Ամուլսարի համար պե՞տք է ՇՄԱԳ՝ Էրիկ Գրիգորյանը պատասխանեց. «Այն փաստերը, որոնք «Էլարդի» եզրակացությունների հիման վրա ներկայացրել ենք վարչապետի աշխատակազմ, նշված փաստերն առնվազն ստուգման, ուսումնասիրման եւ պարզաբանման կարիք ունեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ նաեւ Սեւանա լճից ջրառին: Ասաց, որ այս տարի տեղումները ավելի քիչ են եղել եւ Սեւանից գոլորշիացումն ավելի շատ է եղել, եթե ավելի բարվոք վիճակ լիներ, ավելի բարձր՝ 15 սմ-ից ավել ջրի մակարդակ կունենայինք:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ