Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի ծառայողական մեքենայի ենթադրյալ խախտումը նկարել ու ուղարկել են ԱԺ աշխատակազմ, որ տուգանվի

Հոկտեմբեր 17,2019 15:37

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Իմ քայլի» պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արմեն Փամբուխչյանի նախագիծը: Նրանք առաջարկում են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարել: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որոշ առաջարկներ են եղել, որոնք ընդունվել են:

Հիշեցնենք, որ այս նախագծով սահմանվում է, որ քաղաքացիները, օրինակ, կարող են տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտում, և դա կարող է հիմք դառնալ, որպեսզի խախտում կատարող քաղաքացին տուգանվի: Այս պատճառով որոշ պատգամավորներ օրինագծի հեղինակներին մեղադրեցին, թե քաղաքացիներին դրդում են «գործ տալ»: Սակայն այսօր հանձնաժողովի նիստում պարզվեց, որ օրենքը դեռ չընդունված՝ արդեն քաղաքացիները սկսել են խախտում անողներին նկարել ու պատիժ ակնկալել: Առաջին թիրախներից մեկը, ընդ որում, եղել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ «Օրենքը դեռ կիրառման մեջ չմտած՝ արդեն մարդկանց մոտ տպավորություն է, որ օրենքն աշխատում է եւ մի քանի օր առաջ ԱԺ աշխատակազմից ինձ լուսանկար ուղարկեցին, կապված էր իմ ծառայողական սպասարկող մեքենայի ենթադրյալ խախտման հետ: Նկարել էին, ուղարկել էին այստեղ: Ես շատ ուրախացա: Իրենք գտնում էին, որ այդտեղ խախտում կա, իրականում խախտում չկար, բայց մարդիկ արդեն տեսնում են, որ իրենց մասնակցությունը պետք է ունենան՝ դեռ օրենքը չընդունված: Մարդկանց մոտ հույսեր է արթնացել, որ իրենք էլ պետք է մասնակից լինեն այդպիսի խախտումներ արձանագրելուն»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031