Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդիկ էդքան կարճ են մտածում ու իրենցով են մտածում, ես ո՞նց մեկնաբանեմ դա, ամեն մարդ իրա մակարդակով է ենթադրություններ անում». Արշակ Կարապետյանն ԱԺ-ում է

Հոկտեմբեր 17,2019 15:21

Վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը, ինչպես տեղեկացրել ենք, այսօր հրավիրվել էր ապրիլյան քննիչ հանձնաժողովի փակ նիստին:

Լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչո՞ւ համաձայնեցիք գալ քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին՝ պատասխանեց. «Բայց ես զինվորական եմ, ո՞նց կարամ համաձայնվեմ կամ չհամաձայնվեմ»:

Իմացե՞լ է հետախուզությունը կուտակումների մասին, իսկապես հայտնել է եւ քայլեր չեն ձեռնարկվել՝ այս հարցերին ի պատասխան նա ասաց, որ հարցնենք հանձնաժողովին:

Իր թերացումների մասին հարցերին էլ նա որեւէ պատասխան չտվեց. «Ես ՀՀ քաղաքացի եմ, չէ՞: Իմ ղեկավարությանը հարցրեք այն ժամանակվա»: Դիտարկմանը, որ այն ժամանակ ձեզ հեռացրեցին պաշտոնից եւ դա մեկնաբանվում էր, որ ձեր թերացումների պատճառով է, դուք ինչպե՞ս եք մեկնաբանում՝ նա պատասխանեց. «Ես չեմ գտնում, դուք գտնո՞ւմ եք, մասնագիտորեն դա ճիշտ չի»:

Հացին՝ այսօր հանձնաժողովում դուք ասելիք ունե՞ք, այնպիսի տվյալներ եք հայտնելու, որոնք նոր հանգամանքնե՞ր կբացահայտեն՝ նա պատասխանեց, որ դա հանձնաժողովի հարցերից է կախված. «Ռազմական տեսակետից մեղավորությունը պարզելը այ նման հանձնաժողովի համար է, դրա համար էլ այդ հանձնաժողովը ստեղծվել է»:

Լրագրողները հարցրեցին՝ մամուլում հրապարակում եղավ, որ վարչապետի խորհհրդական նշանակվեցիք Մարտի 1-ի գործով ձեր ցուցմունքով պայմանավորված, ի՞նչ կասեք այդ մասին՝ Արշակ Կարապետյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ էդա ասել: Նույն մամուլից էլ հարցրեք: Եթե մարդիկ էդքան կարճ են մտածում ու իրենցով են մտածում, ես ո՞նց մեկնաբանեմ դա: Ամեն մարդ իրա մակարդակով է ենթադրություններ անում, կարծում եմ, էդ հենց էդ ոլորտից է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031